Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

01.09.2016

Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր. ի սրտե  շնորհավորում եմ ձեզ սեպտեբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմքում դրված է մրցունակ դպրոց կերտելու հրամայականը, ինչից էլ մեծապես կախված է մեր պետության վաղվա հզորությունն ու բարեկեցությունը: Դուք այն սերունդն եք, որ իրագործելու եք ավագների նվիրական իղձերը:

Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների և ուսուցիչների խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք և տալու ենք բոլորիս միասնական ու հետևողական աշխատանքով:

Այս նշանակալի տոնի առիթով ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորանքներ հղել  մարզի և Գյումրու հազարավոր առաջին դասարանցիներին, առաջին կուրսեցիներին,  ովքեր ոտք են դնում  նոր կյանք, ուր  իրենց գերելու են  նորն ու գեղեցիկը,  հետաքրքիրն ու լուսավորը: Նոր ուսումնական տարում մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ ուսման մեջ:    

 

                                  ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`     ՀՈՎՍԵՓ  ՍԻՄՈՆՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48