Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոքրիկ Տիգրանը ևս մասնակցեց հերոս Տիգրանի հուշապուրակի բացմանը

04.09.2016

Սեպտենբերի 4-ին Գյումրու Սարգսյան փողոցի, 2-րդ նրբանցքի թիվ 17 տան պատին, ուր ապրել էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանը, հանդիսավոր կերպով բացվեց հուշատախտակ, իսկ տան դիմացի բակում բացվեց պատերազմի բոլոր հերոսներին նվիրված հուշաքար, խաչքար և Տիգրանի գունավոր քարերով պատը: Փոքր հասակից Տիգրանը սիրել է գունավոր քարեր հավաքել, մտադրվել էր զորացրվելուց հետո գունավոր քարերով պատ կառուցեր իրենց տան դիմաց: Գունավոր պատը կառուցվեց, ցավոք առանց Տիգրանի: Միջացառումը սկսեց Տիգրանի դպրոցի տնօրենն, ով ներկայացրեց հերոսի ապրած տարիներն ու դպրոցական կյանքը, իսկ աշակերտներից մեկն արտասանեց Տիգրանին նվիրված բանաստեղծություն: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը, Օլիմպիական, աշխարհի ու եվրոպայի չեմպիոններ ու փոխչեմպիոններ Արթուր Ալեքսանյանը Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահն անդամների հետ, հյուրեր, դպրոցականներ, քառօրյային զոհված հերոսների ծնողները, Զինվոր համակարգող հ/կ խորհրդի նախագահը, Տիգրանի անմիջական ղեկավարը ԼՂՀ-ից: Հուշատախտակի բացման պատիվը տրվեց Տիգրանի հորը և եղբորը: Խաչքարի օծման արարողությունից հետո բոլոր ելույթ ունեցողները մեկ մարդու նման իրենց շնորհակալությունը հայտնեցին Տիգրանի և մնացած զոհված հերոս հայորդիների ծնողներին, հերոս որդիներ ծնելու և դաստիարակելու համար: Միջոցառմանը եկել էր ապրիլի 11-ին ծնված երկվորյակներից զոհված Տիգրանի անունը կրող փոքրիկ Տիգրանը ծնողների հետ: Շատ հուզիչ տեսարան ստեղծվեց, երբ Տիգրանի մայրը կրծքին ամուր սեղմել էր փոքրիկ Տիգրանին, հասկանալի է, որդու մանուկ տարիքն էր հիշում ու կարոտն առնում: Ինչպես մնացած բոլոր հուշաքարերը, Տիգրանինը ևս խորհրդանշում էր մարզից և Գյումրուց նահատակված մեր հայորդիների անմահությունը: Հավերժ փառք մեր հերոսներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51