Նորություններ
Հանդիպում ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի գրողների հետ
06.09.2016
Սեպտեմբերի 6-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի N զորամասում կայացավ հերթական հանդիպումը սպաների, զինվորների և Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի գրողների հետ:
Գրողներն այցելեցին զորամասի գրադարան, նվիրեցին գրքեր և ՀԳՄ,,Եղեգան փող,, թերթի վերջին համարները: Այնուհետև դահլիճում կայացավ հանդիպում սպաների և զինվորների հետ, որը սկսվեց ապրիլյան զոհերի, Հայոց պետականության կերտման ճանապարհին զոհվածների հիշատակին խոնարհումի խոսք հղելով: Գրողները ներկայացրեցին իրենց հեղինակած հայրենասիրական բանաստեղծություններ:
Հանդիպման ավարտին մասնակիցների կողմից կարևորվեց նմանատիպ հանդիպումները, որոնք զինվորներին հնարավորություն են տալիս առնչվել հոգևոր արժեքներին, զգալ թիկունքի ուժն ու սատարումը: