Նորություններ
Համագործակցությունը Շիրակի մարզի և ԼՂՀ միջև շարունակվում է
13.09.2016
Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ստացվել է 220 տոննա հացահատիկի սերմացու, որը տրամադրվել է կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի, Քեթի և Մայիսյան համայնքներին: Կարկտահարությունից տուժած 853 տնտեսությունների շուրջ 4050 մարդու կտրամադրվի 150 կգ սերմացու: Տուժած համայնքների բնակիչների հետ հանդիպել է նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: 220 տոննա սերմացուն ամբողջովին ներկրվել է համայնքներ: Սեպտեմբերի 13-ին սերմացուն կբաժանվի բնակիչներին: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն իր և վեց համայնքների բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ և ԼՂՀ կառավարություններին` տրամադրած սերմացուի համար.,,Այն ճիշտ ժամանակին էր և իրոք, մի փոքր կթեթևացնի այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին աննախադեպ կարկտահարության հետևանքով 100 տոկոս բերքը կորցրած գյուղացու հոգսը,,: