Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համագործակցությունը Շիրակի մարզի և ԼՂՀ միջև շարունակվում է

13.09.2016

Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ստացվել է 220 տոննա հացահատիկի սերմացու, որը տրամադրվել է կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի, Քեթի և Մայիսյան համայնքներին: Կարկտահարությունից տուժած 853 տնտեսությունների շուրջ 4050 մարդու կտրամադրվի 150 կգ սերմացու: Տուժած համայնքների բնակիչների հետ հանդիպել է նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ  Մխոյանը: 220 տոննա սերմացուն ամբողջովին ներկրվել է համայնքներ: Սեպտեմբերի 13-ին սերմացուն կբաժանվի բնակիչներին: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն իր և վեց համայնքների բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ և ԼՂՀ կառավարություններին` տրամադրած սերմացուի համար.,,Այն ճիշտ ժամանակին էր և իրոք, մի փոքր կթեթևացնի այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին աննախադեպ կարկտահարության հետևանքով 100 տոկոս բերքը կորցրած գյուղացու հոգսը,,:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23