Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 25-րդ տարելիցի առթիվ

21.09.2016

Հարգելի հայրենակիցներ.
Ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցի կապակցությամբ:
Քառորդ դար առաջ իրականություն դարձավ հայ ժողովրդի բաղձալի երազանքը. Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Արդեն 25 տարի Հայ ժողովուրդն աշխարհին ապացուցում է, որ արժանի է արյան գնով ձեռք բերված անկախությանը, ազատ ապրելու և իր երկրի ապագան ինքնուրույն կերտելու իրավունքին:
Հայրենիքի և մեր անկախության պաշտպանության ու հաղթանակի, պետականության կայացման և ամրապնդման նպատակով մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ցանկացած սադրանք: Այդ ամենին մենք հասնում ենք համայն հայության միասնական կեցվածքի, հայոց բանակի մարտունակության, սահմանագծում մեր զինվորների անձնուրաց ծառայության, ցավոք, նաև կյանքի գնով:
Փա՛ռք նրանց, ովքեր նենգ թշնամուն տվեցին հերոսության դասեր, փա՛ռք նրանց, ովքեր նահատակվեցին հայոց սուրբ հողը պաշտպանելիս:
Մենք բոլորին հիշում ենք ու խոնարհվում նրանց շիրիմներին:
Համոզված եմ` հայրենի պետականության հանդեպ մեր ունեցած անվերապահ նվիրումի շնորհիվ է՛լ ավելի կշենացնենք մեր երկիրը` սերունդներին ավանդելով հզոր, ազատ ու անկախ հայրենիք:
Սիրելի՛ հայրենակիցներ, այս տոնական օրը բոլորիս ցանկանում եմ խաղաղություն, երջանկություն, ստեղծագործ աշխատանք` հանուն Հայոց պետության ամրապնդման ու զարգացման: 
Ամենաջերմ բարեմաղթանքներով ՀՀ Շիրակի մարզպետ`      Հ. Սիմոնյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44