Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակում նշվեց ՀՀ անկախության 25-րդ տարելիցը

23.09.2016

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակներում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիկոպոս Աջապահյանը, մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ ,,Շիրակ,, գերեզմանատան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Ներկաները նաև ծաղիկներ դրեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսների գերեզմաններին: Երեկոյան ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ Գյումրու դրմատիկական թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի բացման պատիվը վերապահված էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիկոպոս Աջապահյանին, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը.,, Հետադարձ հայացք գցելով անցած 25 տարիներին, կարելի է համոզված ասել, որ այո, իրոք շատ բան է արվել, բայց այսօր, անելիք կա բնակարանաշինության ու ճանապարհաշինության, արդյունաբերության ու առևտրի, առողջապահության ու կրթության և նույնիսկ մշակույթի և սպորտի ոլորտներում` ուր արվել է առավելագույնը: Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետությունն այն ամուր հիմքն է, որի վրա բարձրանում և մարմին է առնում ողջ հայության դարավոր երազանքը: Շնորհավոր ծնունդդ, իմ 25 ամյա տակավին երիտասա՛րդ, բայց բազում փորձություններ անցած Հայոց անկա՛խ պետություն:
Միջոցառման ընթացքում ՀՀ Նախագահի կողմից ,,Երախտագիտության մեդալով ,, պաևգևատրվեցին Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, բանաստեղծ Վահան Գրիգորյանը, ,,Արմտեքս գրուպ,, ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Գասպարյանը ,, Մովսես Խորենացի ,, մեդալով` ,,Տիրամայր Հայաստանի ,, կուսաստանի տնօրեն Ջաննեթ Սաճոնյանը, ,,Շանթ,, հեռուստաընկերության ,,Հորիզոն,, լրատվական բաժնի վարիչ Հեղինե Քուշքյանը, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Կարապետյանը,: ,,Մխիթար Հերացու մեդալ,, ստացավ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբույժ Սուսաննա Տոնոյանը, ,, Աշխատանքային վաստակի համար,, մեդալ շնորհվեց նաև Գյումրու բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի ավագ բուժքույր Աննա Վարդանյանին, 2-րդ աստիճանի ,, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, մեդալով պարգևատրվեց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: ՀՀ Շիրակի մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին տարբեր ոլորտների շուրջ 30 ներկայացուցիչներ: Միջոցառումն ավարտվեց երաժշտական կատարումներով և գեղեցիկ հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23