Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Շիրակի պատմամշակութային ժառանգությունը,, խորագրով 9-րդ միջազգային գիտաժողովի մեկնարկը տրված է

24.09.2016

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված ,,Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. hայագիտության արդի հիմնահարցեր,, խորագրով 9-րդ միջազգային երկօրյա գիտաժողովի բացումն ու անդրանիկ լիագումար նիստը, որին ներկա էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիկոպոս Աջապահյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳՍՍ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգո Կարապետյանը: Հայ աառաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն օրհնության խոսք հղելուց զատ նշեց, որ կցանկանար նմանատիպ գիտաժողովների մասնակից լինել նաև որես զեկուցող: Ներկաներին ողջունեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը.,, Ողջունում եմ Ձեզ Շիրակի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրության երկօրյա գիտաժողովին մասնակից դառնալու համար: ,,Շիրակի պատմամշակութային ժառանգությունը,, խորագրով ավանդական դարձած` նախկինում հանրապետական, ներկայումս միջազգային գիտաժողովներն ի սկզբանե եղան և շարունակում են լինել մեծամասշտաբ միջոցառումներ ոչ միայն Գյումրու, այլև հանրապետության գիտական և մշակութային կյանքում: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել Գիտությունների Ազգային Ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնին, ի դեմս պարոն Հայրապետյանի, իրականացված նախորդ գիտաժողովների համար և ողջունել մեր բոլորի համար կարևոր նշանակություն ունեցող` միջազգային 9-րդ գիտաժողովի բացման կապակցությամբ, ողջունել արտերկրից ժամանած մեր հյուրերին, ցանկանալ գիտաժողովի մասնակիցներին բեղմնավոր աշխատանք, քանզի ձեր յուրաքանչյուր գիտական հաղորդում կդառնա պատմության ևս մի մասնիկ, գալիք սերունդների համար, որ այլևս որևէ մեկը չհամարձակվի մեր մշակույթն ու արվեստը վերագրել իրեն կամ փորձի խեղաթյուրել այն,,:Մարզպետը բեղմնավոր աշխատանք մաղթեց մասնկիցներին:Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվեց առաջին լիագումար նիստի մեկնարկը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23