Նորություններ
,,Ապրիլյան մարտերի հերոսների փողոց,, Գյումրիում
27.09.2016
Սեպտեմբերի 27-ին Գյումրու նորակառույց Մուշ-2 թաղամասում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյային նահատակված հայորդիների հիշատակին անվանակոչված փողոցի բացման արարողություն:Մինչ այդ Գյումրու տարբեր փողոցներում և դպրոցներում բացվել էին դասարաններ, տեղադրվել էին խաչքարեր ու ցայտաղբյուրներ: Գյումրու ավագանու նախաձեռնությամբ այս հուշաքարը նվիրվեց բոլոր նահատակների հիշատակին և այդպես էլ կոչվեց` ,,Ապրիլյան մարտերի հերոսների փողոց,,: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Ս.Պետրոսյանը,Հ. Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռ.Սանոյանը, Վ. Մխիթարյանը, նահատակված հերոսների ծնողները, պուրակի հարևանությամբ գտնվող թիվ 23 դպրոցի աշխատակազմը` դպրոցականների հետ, թաղամասի բնակիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:Հուշաքարի բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին: Խաչքարի բացման և օծման արարողությունից հետո, ելույթներ ունեցան պարոն Սիմոնյանն ու Բալասանյանը, զոհված զինծառայողի մայր Աիդա Սարգսյանը, թաղի բնակիչներից: Ելույթներից հետո տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն: