Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Ապրիլյան մարտերի հերոսների փողոց,, Գյումրիում

27.09.2016

Սեպտեմբերի 27-ին Գյումրու նորակառույց Մուշ-2 թաղամասում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյային նահատակված հայորդիների հիշատակին անվանակոչված փողոցի բացման արարողություն:Մինչ այդ  Գյումրու տարբեր փողոցներում և դպրոցներում բացվել էին դասարաններ, տեղադրվել էին խաչքարեր ու ցայտաղբյուրներ: Գյումրու ավագանու նախաձեռնությամբ այս հուշաքարը նվիրվեց բոլոր նահատակների հիշատակին և այդպես էլ կոչվեց` ,,Ապրիլյան մարտերի հերոսների փողոց,,: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Ս.Պետրոսյանը,Հ. Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռ.Սանոյանը, Վ. Մխիթարյանը, նահատակված հերոսների ծնողները, պուրակի հարևանությամբ գտնվող թիվ 23 դպրոցի աշխատակազմը` դպրոցականների հետ, թաղամասի բնակիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:Հուշաքարի բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին: Խաչքարի բացման և օծման արարողությունից հետո, ելույթներ ունեցան պարոն Սիմոնյանն ու Բալասանյանը, զոհված զինծառայողի մայր Աիդա Սարգսյանը, թաղի բնակիչներից: Ելույթներից հետո տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05