Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շոտլանդական E դասի կարտոֆիլի տնկանյութերը Շիրակի մարզում աննախադեպ արդյունք են գրանցել

28.09.2016

Սեպտեմբերի 28-ին Գյումրիում տեղի ունեցավ Շոտլանդական ԱՅ ՊԻ ԷՄ կազմակերպության կարտոֆիլի սերմնացուի տնկանյութերի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ՀՀ բնապահպանության նախարարության բույսերի վարչության պետ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, ԱՅ ՊԻ ԷՄ կազմակերպության ներկայացուցիչ Սեն Օուենը: Եվրոպայում կազմակերպությունը կարտոֆիլի սերմնացուի ամենամեծ ծրագիր իրականացնողն է, արտահանվում է ավելի քան 40 երկիր:Կարտոֆիլի արտադրության մեջ կազմակերպությունն օգտագործում է նաև ինովացիոն տեխնոլոգիաներ: Շնորհիվ Շոտլանդական կարտոֆիլի տնկանյութ արտադրող ԱՅ ՊԻ ԷՄ կազմակերպության Հայաստանում միակ պաշտոնական ներկայացուցիչ Արեստակես Հունոյանի և կազմակերպության ներկայացուցիչների` մեր մարզ է ներկրվել E դասի բարձրորակ կարտոֆիլի 10 տեսականու տնկանյութ: Շոտլանդական E դասի կարտոֆիլի տնկանյութեր ցանվել են ինչպես Ախուրյանի, այնպես էլ Արթիկի տարածաշրջանի փորձադաշտերում` տալով նույն բարձր բերքատվությունը: Ներկաներին ողջունեց Շիրակի մարզպետը և նշեց. ,,Ուրախ եմ մեր մարզում տեղի ունեցող այս անչափ կարևոր շնորհանդեսի արարողությանը մասնակցելու համար. հավաստիացնում եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում, արդեն հաջորդ տարի մեր ցանքատարածություններում կունենանք նոր տեսականու ավելի շատ տնկանյութեր, ինչը թույլ կտա մեր գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին ավելացնել ցանքատարածությունները և բարձրացնել բերքատվությունը: Հաջողություն եմ մաղթում բոլորիս` այս հոյակապ նախաձեռնության, համար և ակնկալում նորանոր հաջողություններ,,:
Շնորհանդեսից անմիջապես հետո ներկաներն այցելեցին Ախուրյանի փորձադաշտ` տեղում ծանոթանալու տեսականու արդյունավետությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 17:31:47