Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան

30.09.2016

 ՀՀ Շիրակի մարզում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին թվով 74 համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 8-ում՝ միայն համայնքի ղեկավարի, 20-ում՝ միայն ավագանու անդամների, իսկ 41-ում՝ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրություններ, մարզի թվով 4 խոշորացված համայնքներում (Ամասիա, Աշոցք, Սարապատ և Արփի)՝ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ, իսկ Գյումրի համայնքում՝ ավագանու հերթական ընտրություն:
Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման աշխատանքները կազմակերպվել են ՀՀ ընտրական օրենսգրքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված «Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցին համապատասխան:
Համայնքների ղեկավարների համապատասխան որոշումներով սահմանվել են համայնքների տեղամասային կենտրոնները: Սահմանված ժամկետում տեղամասային կենտրոններում փակցվել են ընտրողների ցուցակները:
Համայնքների տարածքներում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին համայնքների ղեկավարների կողմից սահմանված ժամկետներում ընդունվել են համապատասխան որոշումներ:
Մարզի թվով 53 համայնքներում կայանալիք համայնքների ղեկավարների ընտրություններին առաջադրվել են 135 թեկնածուներ, որոնցից 27-ը ինքնաբացարկ են ներկայացրել: Իսկ թվով 65 համայնքներում կայանալիք ավագանու անդամների ընտրություններին գրանցվել են 578 թեկնածուներ, որոնցից 20-ը ինքնաբացարկ են ներկայացրել:
Գյումրու ավագանու ընտրություններին գրանցվել են թվով 10 կուսակցություն և մեկ դաշինք, որոնց ընտրական ցուցակներում ընդգրկվել են 422 թեկնածուներ, որոնցից 8-ը ինքնաբացարկ են ներկայացրել:
Սահմանված ժամկետներում նշանակվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ:
Մարզում հետայսու ևս հետևողական աշխատանքներ կտարվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44