Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գերմանիայի Բոն քաղաքի Կարդինալ Ֆրինգզ Գիմնազիումի ներկայացուցիչների այցը Շիրակի մարզ

05.10.2016

 

2016թ հոկտեմբերի 5-ին ,,Գերմանական Բարեկամություն,, ծրագրի շրջանակներում Հայկական Կարիտասի գրասենյակ էին այցելել Գերմանիայի Բոն քաղաքի Կարդինալ Ֆրինգզ Գիմնազիումի աշակերտները և դպրոցի աշխատակիցները։ Հյուրերը ծանոթացան Կարիտասի գործունեության և իրականացվող ծրագրերի հետ։ Հանդիպման ընթացքում Հայկական Կարիտասի տնօրեն՝ Գագիկ Տարասյանը և ծրագրերի ղեկավար՝ Անահիտ Գևորգյանը խոսեցին ,,Գերմանական Բարեկամություն,, ծրագրի կատարած բազմամյա աշխատանքերի և արդյունավետության մասին։
Հյուրերն այցելեցին Շիրակի մարզի Ջրափի գյուղի դպրոց։ Ծանոթացան դպրոցի աշխատակիցների և աշակերտների հետ։ Բարձր գնահատեցին ,,Գերմանական Բարեկամություն,, ծրագրի շրջանակներում դպրոցի վերանորոգված նոր ճաշարանը ու խոհանոցը։ Մասնակցեցին ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջացառմանը և համտեսեցին հայակական ավանդական ուտեսներ։
Հյուրերն այցելեցին Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոց։ Ծանոթացան դպրոցի աշակերտների, ծնողների և աշխատակիցների հետ։ Խոսեցին դպրոցի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների մասին։ Մասնակցեցին ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Համաձայն նախնական պայմանավորվածության Շիրակի մարզպետարանում կայացավ հանդիպում մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին Հայկական Կարիտասի տնօրենը և ծրագրերի ղեկավարը։ Մարզպետը ծանոթացավ ,,Գերմանական Բարեկամություն,, ծրագրի շրջանակներում իրականցված աշխատանքներին, ինչպես նաև հյուրերի հետ։ Ներկայացվեց նաև առաջիկա ծրագրային խնդիրները և պլանավորված աշխատանքները։ Պարոն մարզպետը հատուկ նշեց և կարևորեց Հայկական Կարիտասի բարեսիրական ծրագրերի դերը Շիրակի մարզում ամենակարիքավոր և խոցելի խմբերին աջակցելու գործում։ Ցանկություն հայտնեց առաջիկայում այցելել և ավելի մանրամասն տեղեկանալ իրականացվող ծրագրերի և կենտրոնների աշխատանքներին։ Վստահեցրեց նաև, որ պետական բյուջեի հրատապ խնդիրների համար հատկացվող գումարների տրամադրման դեպքում, կաջակցի ,,Գերմանական Բարեկամություն,, ծրագրի շրջանակներում նախատեսվող Քարաբերդի դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58