Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ

05.10.2016

Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ: Մենք խորին հարգանքով ենք արտաբերում ուսուցիչ բառը, ինչը խոսում է մանկավարժի հանդեպ մեր ունեցած անսահման սիրո ու վստահության մասին: Այսօր առաջնահերթ խնդիրներից մեկն է կրթված ու զարգացած սերունդ ունենալը:Մենք գիտենք` ինչպիսի բարդ ու պատասխանատու առաքելություն եք իրականացնում դուք` ձեր ուսերին կրելով սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործը, շարունակելով նրանց հոգիներում սերմանել ազնիվն ու բարին, ճշմարիտն ու գեղեցիկը` ձևավորելով մեր երկրի արժանի քաղաքացուն,հասարակության լիարժեք անդամին:
Թանկագի՛ն ուսուցիչներ, կրկին շնորհավորելով ձեզ ուսուցչի օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր պատվավոր գործում՝ հանուն մեր պետության ապագայի:

Ամենաջերմ բարեմաղթանքներով`

Շիրակի մարզպետ                          ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01