Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուղերձ գրադանավարի օրվա կապակցությամբ

07.10.2016

 Հարգելի գրադարանավարներ.
Ընդունե՛ք իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Հայ ժողովրդի պատմությունը սերտորեն կապված է եղել գրքին ու դպրությանը, այն եղել է նրա մշտական ուղեկիցը և, ասես հոգևոր պատգամ, անցել սերնդեսերունդ: Մեր լուսանուն մեծերը, սկզբնավորելով ազգային դպրությունն ու պատմագրությունը, մեզ ավանդեցին քաղաքակիրթ ապրելու, ստեղծագործական մտքի թռիչքներին հաղորդակից լինելու անեզր հավատամք, կարևորագույն մի արժեք, որի շնորհիվ հայը պահպանել է իր ազգային իքնությունը:
Մեր օրերում ` տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման և էլեկտրոնային գրադարանների առկայության պայմաններում, հսկայական է գրադարանի դերը հայ ժողովրդի մշակութային, գիտական և, ընդհանրապես, մտավոր զարգացման մեջ: Գրադարանները` որպես գիտելիքի և հոգու լուսավոր շտեմարան, մտքի զարգացման կենարար հաստատություններ են, գրադարանավարը` նրա համեստ, մտավոր և ոգեղեն առաքելության քարոզիչը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ ցանկանալով քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ ձեր պատվաբեր աշխատանքում:

Ամենաջերմ բարեմաղթանքներով` ՀՀ Շիրակի մարզպետ

                                                                                 Հովսեփ Սիմոնյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58