Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

15.10.2016

Հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը: Նախարարը Շիրակի մարզպետարանում հանդիպեց մազպետ Հովսեփ Սիմոնյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում առկա մշակութային խնդիրները: Նախարարը մարզպետին ներկայացրեց Շիրակի մարզում նախատեսվող մշակութային ծրագրերը: Պարոն Ամիրյանը կարծում է, որ Երևանը պետք է մի քիչ բեռնաթափել մշակութային ,,ագրեսիայից,, , որովհետև լավ իմաստով ագրեսիա է և պետք է բեռնաթափել դեպի մարզեր, իսկ ինչո՞ւ հենց Գյումրի, որովհետև ըստ նախարարի Գյումրին մշակութային օրրանն է և առաջիկայում Գյումրիում նախատեսվում է անցկացնել 2 միջազգային փառատոն` երգչախմբային ու դուդուկի:Հանդիպման ընթացքում Շիրակի մարզպետը նախարարին ներկայացրեց մարզում առկա մշակութային խնդիրները, խոսեց նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթից: Շիրակի մարզպետը նախարարին խնդրեց օբյեկտիվություն դրսևորել մրցույթի հանդեպ: Այս ամենից զատ` Հովսեփ Սիմոնյանը առաջարկեց նախարարին ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում կայանալիք միջացառումներում ընդգրկել մարզի սիմֆոնիկ, ժողգործիքների նվագախմբերին: Մարզպետը վստահեցրեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի լուծել մարզի մշակութային խնդիրները: ՀՀ մշակութայի նախարարը հանդիպումից հետո այցելեց Մարզային գրադարան, տեղում ծանոթացավ առակ խնդիրներին, աշխատակազմի և գրադարանի այցելուների հետ հանդիպումնից հետո եղավ Գյումրու դրամատիկական թատրոնում, ուր նախարարին դիմավորեցին աճեմյանցիներին վայել, զրուցեցին իրնց հուզող թեմաների շուջ, որոնց առանցքում թատրոնի տնօրենի թափուր պշտոնն էր: Նախարարի խոսքով` ի տարբերություն նախորդ մրցույթի հայտարարության, այս անգամ մշակույթի նախարարությունը հստակեցրել է մասնակիցներից պահանջվող բարձրագույն, մասնագիտական կրթության պահանջը: ,,Ես ձեզ վստահեցնում եմ, ոչ միայն Գյումրիում, այլ հանարպետության որևէ քաղաքում մոտեցումները լինելու են ազնիվ եւ արդար: Նոր տնօրենի ընտրության դեպքում մենք կաշխատենք մաքսիմալ ճիշտ ընտրություն կատարել և թատրոնը կվերափոխվի , ոչ միայն այս մրցույթի, այլ մշակութային բոլոր ծրագրերի, խնդիրների լուծման հանդեպ կլինեք ազնիվ և արդար,,.-փաստեց Արմեն Ամիրյանը: Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ մշակույթի նախարարը եղավ նաև Գյումրու ,,Սև Բերդ,, ամրոցում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58