Նորություններ
Այսօր Հայկական մամուլի օրն է
16.10.2016
Մամուլի բնագավառի հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի` Հայկական մամուլի օրվա կապակցությամբ: Դեռ 1794 թվականից Հնդկաստանի Մադրաս քաղաքում առաջին հայալեզու ,,Ազդարար,, պարբերականի հրատարակությունից սկսած` հայ մամուլն անցել է դժվարին, բայց հաստատուն ճանապարհ, և այսօր կարելի է արձանագրել, որ մամուլը մեր երկրում կայացած է, որի շնորհիվ հայ հասարակությունը տեղեկատվություն է ստանում ինչպես մեր, այնպես էլ երկրից դուրս կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Անփոխարինելի է նաև մամուլի դերը հասարակական կարծիքի ձևավորման գործում: Մամուլի շնորհիվ բազմաթիվ խնդիրներ վեր են հանվում և հասանելի դառնում հասարակությանը:
Կրկին շնորհավորելով ձեզ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ` հասարակայնությանն անկողմնակալ և հավաստի տեղեկատվություն մատուցելու գործում: Ցանկանում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն և ստեղծագործ աշխատանք:
Ամենաջերմ բարեմաղթանքներով Շիրակի մարզպետ` Հովսեփ Սիմոնյան