Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏՏ ոլորտը նոր թափ է առնում Գյումրիում

17.10.2016

Հոկտեմբերի 17-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ,,Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ,, ընկերության Գյումրու գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը:
Գրասենյակի բացմանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես նաև հյուրեր ՏՏ համայնքից:
,,Սիներջիի,, բացումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Գյումրու ՏՏ ոլորտի զարգացման համար: Նախ և առաջ ընկերության մուտքը մեծ խթան կհանդիսանա հայաստանյան այլ ՏՏ ընկերությունների համար՝ նպաստելով ամենահրապուրիչ ոլորտներից մեկի զարգացմանը ՀՀ շրջաններում: Բացի այդ,  ,,Սիներջին,,  Գյումրիում կներդնի իր տեխնոմշակույթն ու հաջողված փորձը ` մարզերի հետ աշխատելու. ընկերությունը 2013 թվականից գործում է նաև Ստեփանակերտում՝ ներկայումս ունենալով 30 աշխատակից:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս գործում են 23 կազմակերպություններ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը և շուկայի պահանջներին համապատասխան կադրերի վերապատրաստմանը, տեխնոլոգիական նոր ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը: Կենտրոնի կողմից ստեղծված տեխնոլոգիական և ինովացիոն միջավայրը Գյումրին դարձնում է գրավիչ ոչ միայն տեղական, այլև միջազգային կազմակերպությունների համար:
Գրասենյակի բացման առիթով շնորհավորանքներ հղեցին նախարար Վ.Մարտիրոսյանը, մարզպետ Հ. Սիմոնյանը, քաղաքապետ Ս. Բալասանյանը:Ծրագրի մուտքը Գյումրի կարևորվեց նոր աշխատատեղերի ստեղծմամբ: ,,Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ,, ընկերության մասին բավականին մանրակրկիտ ներկայացրեց կազմակերպության ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը: 1997թ.-ին հիմնադրված ,,Սիներջի,, կազմակերպության գլխամասը գտնվում է Վաշինգտոնում: Ընկերությունն աշխատում է աշխարհի ավելի քան 60 երկրների հետ: Ընկերությունում ներկայումս աշխատում են շուրջ 200 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ ,,Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը,, , ,,IBM նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը,, , Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), ,,Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը,, , Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56