Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի խոշորացված համայնքներում տեղի ունեցան նորընտիր ավագանիների անդրանիկ նիստերը

19.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ Շիրակի մարզի խոշորացված Աշոցք, Սարապատ, Ամասիա և Արփի համայնքներում տեղի ունեցան նորընտիր ավագանիների անդրանիկ նիստերը: Առաջին նիստերին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, ՏԻՄ վարչության պետ Արամ Անտոնյանը: Մինչ բուն քննարկումներին անցնելը` Շիրակի մարզպետը և նախարարության վարչությունների պետերը շնորհավորեցին համայնքների ղեկավարներին նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորելով նաև նորընտիր ավագանու անդամներին` հորդորեցին ջանք ու եռանդ չխնայել իրենց համայնքների զարգացումն ապահովելու համար: Շիրակի մարզպետը վստահեցրեց, որ բոլոր հարցերում իրենց կողքին կլինեն, կաջակցեն ինչով որ կարող են, միայն թե իրենք լուրջ մոտեցում ցուցաբերեն իրենց վստահած բնակիչներին հուսախաբ չանելու համար:
Ապա քննարկվեցին առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր մասնավորապես. նորընտիր ավագանու կանոնակարգը հաստատելու մասին,համայնքների կազմերում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին,
համայնքներում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին, համայնքների ղեկավարներին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին և այլ հարցեր: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում կնշանակվեն նաև բնակավայրերի վարչական պատասխանատուները և շարունակելով բնականոն աշխատանքըը` նորընտիր համայնքի ղեկավարները և անագանու անդամները կփորձեն արդարացնել բնակիչների վստահությունն իրենց հանդեպ: Ի դեպ, խոշորացված և իր կազմում 9 բնակավայր ընդգրկող Ամասիա համայնքի  ղեկավար է ընտրվել Ջեմմա Հարությունյանը, ով երկրորդ կին համայնքի  ղեկավարն է Շիրակի մարզում: 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56