Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Ալվան ծաղիկ,, հիմնադրամը նախատեսում է նոր ծրագրեր Շիրակի մարզում

24.10.2016

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպեց աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Հոլանդիայի ,,Ալվան Ծաղիկ,, հիմնադրամի և ,,Հետ Բոշյե,, հիմնադրամի ներկայացուցիչներ Ռենե Բեոնքին, Կոռնելուս Ֆանդնբոգարդին, ,,Ալվան Ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն,, ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Գյունաշյանին, կազմակերպության անդամներ Հովհաննես Պապոյանին, Լուսինե Ոսկանյանին: Շիրակի մարզպետը ողջունեց հյուրերին, շնորհակալույթուն հայտնեց  մարզում իրականացրած մի շարք ծրագրերի համար: Ճիշտ է` ,,Ալվան Ծաղիկ,, հիմնադրամը ստեղծվել է 2005 թ-ին, սակայն Ռենե Բեոնքն առաջիններից մեկն էր, ով 1998թ-ին իր օգնությունը ցուցաբերեց աղետի գոտու բարելավման գործին` մասնակցելով Գյումրու Ավստրիական թաղամասի և թիվ 20 դպրոցի շինարարական աշխատանքներին: Ռենե Բեոնքը շնորհակալություն հայտնեց մարզպետին ընդունելության համար, ներկայացրեց մարզում կատարված մի շարք ծրագրեր և  խոսեց առաջիկայում նախատեսվող ծրագրերից: Գյումրիում գործող ,,Ալվան Ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն,, ՀԿ-ն համագործակցելով Հոլանդիայի ,,Ալվան Ծաղիկ,, հիմնադրամի և ,,Հետ Բոշյե,, հիմնադրամի  /”Het Bosje” foundation/հետ` Շիրակի մարզում իրականացնում է նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցման ծրագիր, որի շրջանակում  Գյումրիում հիմնելու  են ուսումնական կենտրոն, որտեղ կարող են հաճախել Շիրակի մարզի երեխաները:  Կազմակերպության ղեկավար Ռենե Բեոնքը նշեց, որ հետագա ծրագրերը կյանքի կոչելու համար ակնկալում է աջակցություն` երեխաների սննդի ապահովման հարցում: ,,Հետ Բոշյե,, հիմնադրամի ներկայացուցիչ Կոռնելուս Ֆանդնբոգարդն էլ նշեց, որ Հայաստան այցելելու իր նպատակն է աջակցել ,,Ալվան Ծաղիկ,, հիմնադրամին՝ համապատասխան շինություն ձեռք բերելու հարցում /որպես ուսումնական կենտրոն/: Քննարկվեցին նաև հետագա համագործակցության այլ հնարավոր տարբերակներ` ուսումնական ծրագրերի շրջանակում: ,,Ալվան Ծաղիկ,, հիմնադրամն առաջին ծրագրի շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Շիրակի մարզային գրադարանին` տրամադրելով օտար լեզուներով գրքեր, համակարգիչներ, որը կրել է շարունակական բնույթ: Վերջին ծրագրերի շրջանակներում մարզի Ամասիայի մանկապարտեզը, Հայկավանի, Ոսկեհասկի, Առափիի, Վահրամաբերդի, Նահապետավանի, Քեթիի և Ազատանի դպրոցները Հոլանդական ,,Ալվան Ծաղիկ,, հիմնադրամի կողմից ստացել են դպրոցական գույք, գրենական պիտույքներ և խաղեր : Հիմնադրամի կողմից իրականացվում է նախակրթարանների ծրագիր` մարզի Ամասիա, Հայկավան, Ոսկեհասկ, Առափի, Վահրամաբերդ և Արևիկ համայնքներում: Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գույքը, պարագանները, խաղերն ու երեխայի զարգացմանը նպաստող պարագաներն ուղարկվում են Հոլանդիայից: Ուսուցանողները վերապատրաստվում են տեղի և Հոլանդիայից ժամանած մասնագետների կողմից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58