Նորություններ
Խորհրդակցություն մարզի զարգացման հեռանկարների հետ կապված
26.10.2016
Հոկտեմբերի 26-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ղեկավարությամբ, որին ներկա էին մարզպետի տեղակալներ Ս. Պետրոսյանը, Հ. Արշակյանը, մարզպետարանի աշխատակազմի բոլոր վարչությունների և բաժինների պետերը: Խորհրդակցության նպատկը նույն օրը ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի կողմից մարզպետներին ուղված հանձնարարականին հնարավորինս արագ ընթացք տալն էր: Մարզպետը վարչապետի հանձնարարականը ներկաներին ներկայացնելուց հետո տվեց հատուկ հանձնարարականներ, որոնքն առնչվում էին մարզի զրգացման երկարատև ծրագրերին, համայնքների զարգացման հեռանկարներին` ուշադրության կենտոնում պահելով խոշացված համայնքները: Շեշտվեց նաև այն փաստը, որ այս ամենը միտված է լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը և մարզում առկա սոցիալտնտեսական վիճակի բարելավմանը: