Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օծվեց Սարալանջի 5-րդ դարի եկեղեցու հիմքին վերակառուցված Սրբ. Նարեկ եկեղեցին

30.10.2016

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Շիրակի մարզի Սարալանջի համայնքում տեղի ունեցավ գյուղի 5- րդ դարում կաուցված եկեղեցու հիմքի վրա, 19-րդ դարում վերանորոգված եկեղեցու օծման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Շիրակի թեﬕ առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով էլ իրականացրեց եկեղեցու օծման ծիսակատարությունը: Մինչև եկեղեցու օծումը, երեք օր առաջ Շիրակի թեﬕ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը օծել էր նաև եկեղեցու գմբեթի խաչը:
Եկեղեցին օծվեց ձեռամբ Շիրակի թեﬕ առաջնորդի՝ Արթիկի թեﬕ առաջնորդական տեղապահ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանի և թեﬕ հոգևոր դասի մասնակցությամբ:
Եկեղեցին վերանորոգվել է Արթիկում բնակվող գործարար` ծնունդով սարալանջեցի Սանասար Ղազարյանի բարեգործության արդյունքում:
Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց բարերարին աստվածահաճո արարքի համար, շնորհավորեց համայնքի բնակիչներին և Արթիկի թեﬕն այս նոր ձեռքբերման համար՝ հույս հայտնելով, որ հետայսու եկեղեցում ﬕշտ աղոթք կհնչի, մկրտություն ու սուրբ պսակի արարողություն կկատարվի: Աղոթքով, եկեղեցու դռան, պատի խաչերի, ապա նաև մկրտության ավազանի ու խորանի օծմամբ Սարալանջի Սրբ. Նարեկացու անվան եկեղեցին օծվեց: «Երբ գյուղում եկեղեցի է կառուցվում, չի նշանակում վերջացավ, այլ նշանակում է սկսվեց: Եկեղեցին պատասխանատվություն ու պարտականություն է, եկեղեցով նոր կյանք սկսվեց: Եթե ﬕնչև հիմա պատճառաբանություն կար, թե ինչու ձեր երեխաները մկրտված չեն, այլևս նման պատճառաբանություն չպետք է լինի»,-նշեց Շիրակի թեﬕ առաջնորդը: Արթիկի թեﬕ առաջնորդական տեղապահ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանն էլ իր անունից որդիական շնորհակալություն հայտնեց բարերարաին, Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ սկսվել են եկեղեցու հիﬓանորոգման աշխատանքները և Շիրակի թեﬕ առաջնորդին հոգատարության և աջակցության համար: Սարալանջի եկեղեցին հետայսու կկրի Սուրբ Նարեկացու անունը, ի պատիվ գյուղում գտնվող հրաշագործ Նարեկի և աﬔն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը՝ Թարգմանչաց տոնին կլինի եկեղեցու ուխտի օրը: 17-րդ դարի զորավոր Նարեկը եղել է գյուղի քահանայի՝ Տեր Հարությունի Նարեկը, որը սերունդների փոխանցմամբ հասել է մինչև ﬔր օրերը և նվիրաբերվել եկեղեցուն: Հայր Նարեկ վարդապետ Ավագյանը իր բարեմաղթանքի խոսքում ասաց, -Բարերարը կառուցեց, սրբազանն օծեց, բայց եկեղեցին պահողը դուք եք լինելու՝ գյուղը, գյուղի բնակչությունը: Եկեղեցին պետք է գործի ձեր աղոթքներով: Մենք կգանք ժաﬔրգություն ու պատարագներ կմատուցենք, բայց եթե ձեր ներկայությունը չեղավ, այս եկեղեցին կﬓա լոկ քարեղեն կառույց: Միջոցառման ավարտին տրվեց սուրբ մատաղ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58