Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Քեզ եմ հիշում,, խորագրով համերգ` նվիրված Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հիմնադրման 30-ամյակին

02.11.2016

Նոյեմբերի 2-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ,,Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի,, համերգը` ,,Քեզ եմ հիշում,, խորագրով` նվիրված նվագախմբի հիմնադրման 30-ամյակին, ինչպես նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Խ. Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Ա.Ամիրյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Շիրակի թեմի առաջնորդի տերունական աղոթքով: Համերգի ողջ ընթացքում հնչեցին Խ. Ավետիսյանի ստեղծագործությունները` հանրապետության վաստակաշատ ժողովրդական երգիչ-երգչուհիների, երաժիշտների կատարմամբ: Ողջույնի խոսքով և շնորհավորանքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյանը, Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը և Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, որից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. ,,Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի,, հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվեց ,,Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի,, երգչուհի Նվարդ Հարությունյանը, ,,Գյումրու ժողովրդական գործիքների նվագախումբը,, պարգևատրվեց ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը պարգևատրվեց Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով: ,,Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի,,  անդամները պարգևատրվեցին պատվոգրերով: Միջոցառումը եզրափակվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հ. Կիրակոսյանի շնորհավորական ելույթով, որը հուզեց բոլորին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58