Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց Վիկտոր Յուզիխովիչին նվիրված խաչքարը

03.11.2016

 Նոյեմբերի 3-ին Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի հարևանությամբ, որտեղ սովորել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչը, բացվեց հերոսի հիշատակը հավերժացնող խաչքար: Խաչքարի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Պետրոսյանը, Արշակյանը, Գյումրու քաղաքապետը փոխքաղաքապետերի հետ, զոհված զինծառայողների ծնողները, զլմ ներկայացուցիչներ, դպրոցի մանկավարժներ, աշակաերտներ: Խաչքարի օծման արարողությունից հետո, ելույթներ ունեցան Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, Վիկտորի դասղեկը: Ծաղկեդրման արարողությունից հետո, միջոցառման մասնակցիները, դպրոցի բակում մասնակցեցին Վիկտոր Յուզիխովիչի անվան խաղահրապարակի բացման արարողությանը, որից հետո դպրոցում, Վիկտորի անվան դասասենյակում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված ապրիլյան քառօրյաին հերոսաբար նահատակված մեր հերոս հայորդիներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59