Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքների զարգացման ծրագրերի կազմումը ուշադրության կենտրոնում

04.11.2016

Նոյեմբերի 4-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գլխավորությամբ մարզպետարանում անցկացվեց ,,Համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի,, կազմման մեթոդաբանության վերաբերյալ հադիպում-քննարկում, որին մասնակցում էին Շիրակի մարզի համայնքների ղեկավարները: Ծրագրի առնչությամբ համայնքապետերին անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Հանդիպման սկզբում Շիրակի մարզպետը շնորհավորեց ներկա վերընտրված և նորընտիր համայնքապետերին, մաղթեց բեղմնավոր աշխատանք, այնուհետև հույս հայտնեց, որ քննարկումը արդյունավետ կլինի, քանզի համայնքների զարգացման իրատեսական ծրագրերի մշակումը օրախնդիր թեմա է բոլորի համար:
,,Ես կարծում եմ` որևէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս այն հանգամանքը, որ մենք պետք է համագործակցենք ու դրա արդյունքում ունենանք համայնքների զարգացմանն իրապես նպաստող ծրագրեր,, ,-նշեց Շիրակի մարզպետը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ խոսքում կարևորեց համայնքների կողմից սեփական հնարավորությունների օգտագործումը. ,, Յուրաքանչյուր համայնք ունի որոշակի ռեսուրս, դա պետք է առավելագույնս օգտագործվի համայնքի զարգացման համար, հատկապես պետք է կարևորվեն տնտեսական ներդրումային ծրագրերը,,:
Ըստ Վաչե Տերտերյանի, պատճառաբանությունները, թե հատկապես փոքր համայնքների նկատմամբ ներդրողները հետաքրքրված չեն, անտեղի է և այնքան էլ ճիշտ չէ, քանզի եթե տվյալ համայնքը կարողանա հետաքրքիր ու իրատեսական ծրագիր ներկայացնել, ապա ներդրողներ գտնելն առավել դյուրին գործ կլինի: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալը վստահություն հայտնեց, որ Շիրակի մարզպետարանի ու համայնքների ղեկավարների համագործակցությունը կնպաստի ,,Համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի,, կազմմանը: ,,Ես վստահ եմ պարոն Սիմոնյանն ու մարզպետարանի պատասխանատուները ամեն կերպ Ձեզ կաջակցեն, ամենատարբեր միջոցներով կօգնեն այս ծրագրերը կազմելու հարցում, մեզ պետք են գործնական ծրագրեր, ծրագրեր, որոնք թղթի վրա չեն մնալու, կյանքի են կոչվելու, նպաստելու են դրական տեղաշարժերին, մարդկանց բարեկեցության բարձրացմանը,, ,-ասաց պարոն Տերտերյանը:
Այնուհետև պարոն Տերտերյանը պատասխանեց հայանքների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:
Ամփոփելով հանդիպումը Շիրակի մարզպետն ընդգծեց, որ իր կողմից արդեն համապատասխան կարգադրությունները պատասխանատուներին տրված են, բոլոր ուժերը կկենտրոնացվեն զարգացման ծրագրերի կազմման համար, այս ընթացքում հաշվի կառնվի շահագրգիռ կողմերի կարծիքները, գնահատականներն ու վերլուծությունները: Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ ու մասնագիտական քննարկում-խորհրդակցություններ նաև մարզի զարգացման առավել կիրառական ծրագիր կազմելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58