Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2017 թվականը ախուրյանցի անօթևանները կդիմավորեն նոր բնակարաններում

07.11.2016

Ախուրյանի 3 բազմաբնակարանների արտաքին շինաշխատանքներն արդեն ավարտված են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները, այս ամենի մասին տեղում ծանոթացավ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Աշխատանքային հերթական այցելության ընթացքում մարզպետը շրջեց շենքերում, զրուցեց շինարարների հետ, հետաքրքրվեց նրանց անհանգստացնող խնդիրներով: Շինարարները մարզպետին տեղեկացրին, որ առանձնակի բարդություններ աշխատանքերում չկան, դրանց վերջնական ավարտն էլ նախատեսված ժամկետներից չի ուշանա:
,,Ես կարևորում եմ, որ շինաշխատանքները որակյալ և ժամանակին ավարտվեն, քանզի, ինքներդ էլ գիտեք, որ մեր մարզում եղանակներն այս շրջանում այնքան էլ բարենպաստ չեն: Ուրախալին այն է, որ արտաքին կառուցապատման աշխատանքներն ավարտված են, իսկ ներքին հարդարումը կհասցնենք մինչև դեկտեմբերի 20-ը: Վստահեցնում եմ` որակի մասին անգամ չպետք է անհանգստանալ, բոլոր պատասխանատուները գիտեն, որ թերությունների մասին խոսք լինել չի կարող, բոլորս աչալրջորեն հեևում ենք,, ,- լրագրողների հետ զրույցում նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Լրագրողների հարցերին ի պատասխան մարզպետը տեղեկացրեց, որ 2017 թվականի հունվարի մեկը բնակիչները կդիմավորեն նոր բնակարաններում, իսկ ներքին հարդարումից զատ նրանց համար կգնվեն գազօջախներ: Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների գնումների գործընթացում տնտեսված 44,485.2 հազ. դրամ գումարը տրամադրել ,,Ախուրյանում բնակարանային շինարարության իրականացում,, ծրագրի իրականացմանը:
,,Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը, համապատասխան որոշումն արդեն կա, մենք էլ ձեռնամուխ ենք եղել գումարները նպատակային օգտագործելուն,, ,-ասաց պարոն Սիմոնյանը:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն էլ լրագրողների հետ խոսեց շենքերում նոր ջերմամեկուսացման համակարգերի անցկացման մասին, նշելով, ջերմամեկուսացման նոր եղանակների օգտագործումը ոչ միայն տարածքների արդյունավետ օգտագործում է ենթադրում, այլ նաև`ջերմակայունություն:
Շինաշխատանքներն իրականացնում են ,,Փարվանա,, ԱԿ-ն,,, Շինարար,, ՍՊԸ-ն, ,,Շինկարկաս,, ՍՊԸ-ն, ,,Սևանտրես,, թիվ 1 շինարարական վարչություն ՍՊԸ-ն:
Նշենք, որ 2016թվականի պետական բյուջեով Շիրակի մարզին հատկացվել էր 798մլն դրամ գումար` Ախուրյանի 3 անավարտ կիսակառույց շենքերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, որի արդյունքում բնակարանատեր կդառնա 104 ընտանիք: Ինչ վերաբերում է անօթևանի կարգավիճակ ունեցող ախուրյանցի մյուս 36 ընտանիքներին, ապա նրանք արդեն ընդգրկվել են ԲԳՎ ծրագրում, 33 ընտանիքներ բնակարաններ են ձեռք բերել, ևս երկուսն էլ գտել են անհարաժեշտ բնարակարններն ու այժմ գնման գործընթացն են իրականացնում, մնում է մեկ ընտանիք, որը դեռևս 15 օր ժամանակ ունի նոր բնակարան գնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58