Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Երեխաների տան,, փոքրիկներին կնքահայր դարձան Շիրակի մարզպետն ու մարզպետի տեղակալները

08.11.2016

 ,,Երեխաների տուն,, ՊՈԱԿ-ի բոլոր երեխաներն արդեն մկտրված են. աստվածահաճո արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին. 120 երեխաների կնքահայր դարձան Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը: Մկրտության արարողությունն անցկացվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ինչպես նաև Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ձեռամբ:
,,Այն, որ այս երեխաները դեռ անկնունք էին, մեր բոլորի բացթողումն է, հիմա աստվածահաճո գործ անելը` բոլորիս պարտքը, ողջունելի է, որ իշխանության ներկայացուցիչներն ուրախությամբ են ստանձնել կնքահոր պարտականությունները. մենք այսօր սատանայի իշխանությունից հանեցինք ու Աստծո իշխանությանը հանձնեցինք բոլորին: Թող Աստծո աջը նրանց վրայից անպակաս լինի. այս փոքրիկներն արդեն հոգևոր իմաստով անտեսված չեն,, ,-մկրտության արարողության ավարտին ասաց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
,,Ինձ համար այսօր հուզիչ ու պարտավորեցնող օր է. ես առանց վարանելու և ուրախությամբ եմ ընդունել այս փոքրիկներին կնքահայր դառնալու առաջարկը, քանզի եթե շատ դեպքերում կնքահայր ու սանիկ դառնում են ինչ-ինչ հանգամանքների բերումով, սա այն դեպքն է, երբ անշահախնդիր ու աստվածահաճո գործ ենք անում: Այս փոքրիկները կյանքում արդեն իսկ դժվարությունների են հանդիպել. զրկված են ծնողական խնամքից, ունեն առողջական խնդիրներ, բայց ուրախալի է, որ պետական հոգածության ներքո են, նրանց համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան: Իսկ ես՝ որպես կնքահայր, ամեն եկեղեցի մտնելիս այսուհետ սանիկներիս առողջության համար մոմ կվառեմ,, ,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը:
Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն էլ, խոսքում կարևորելով օրվա խորհուրդը, նշեց, որ ,,Երեխաների տան,, փոքրիկները սիրո կարիք ունեն, մկրտության շնորհիվ Աստծո սերը նրանց ավելի մոտեցավ, իսկ դրանից կարևոր բան արդեն չկա:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42