Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արևիկցի ,,Քաջարի մարտիկ,, Վահեի անունով մատուռ բացվեց հայրենի գյուղում

12.11.2016

Վահե Վանոյանը 20 տարեկան էր. նրան ընդամենը 34 օր էր մնացել ծառայությունն ավարտելու համար: Կարգապահ ու քաջ զինվոր էր, հրամանատարների աչքից չէր վրիպել դա, հենց դրա համար էլ արժանացել էր ,,Քաջարի մարտիկ,, կրծքանշանի: ,,Վահեն այդպես էլ կրծքին չհասցրեց կրել այն, քանի որ կրծքանշանը ստանալուց մի քանի ժամ հետո դիպուկահարի կրակոցից զոհվեց,, ,- լրագրողներին էր պատմում նրա ծառայակից ընկեր Գառնիկ Մուրադյանը:
Նոյեմբերի 12-ին լրացավ Հադրութի շրջանում զոհված Վահեի մահվան մեկ տարին: Որդու հիշատակը վառ պահելու համար ծնողներն իրենց տան դիմաց մատուռ են կառուցել ու որդու անունով կոչել:
Մատուռն օծվեց Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ հայր Գառնիկ վարդապետ Հովսեփյանի կողմից՝ առընթերակայությամբ Արևիկ համայնքի ժողովրդապետ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանի։
Օծման արարողությանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Մարզպետն իր խոսքում նշեց, որ ամեն անգամ այսպիսի արարողությունների մասնակցելիս հուզվում է. ,,Սիրելի՛ արևիկցիներ, վստահ եմ, որ Տիրոջ արքայությունում Վահեն ու մեր հայորդները կունենան իրենց ուրույն տեղը: Տա Աստված, որ ոչ մի ծնող չունենա այն ապրումները, ինչ Վահեի ծնողներն ունեն, բայց նրանք պարտավոր են ապրելու, որ իրենց ապրելով ստիպեն բոլորիս հիշել մեր երիտասարդներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին,,:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58