Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուհ-երի ուսանողների հանդիպումը պետական պաշտոնյաների հետ

15.11.2016

Նոյեմբերի 15-ին ,,Ուսանողական-երիտասարդական շաբաթ,, ծրագրի շրջանակներում տարբեր բուհ-երի ուսանողների մասնակցությամբ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ ուսանողների հանդիպումը Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանի և Գյումրու փոխքաղաքապետ Վ. Մխիթարյանի հետ: Նպատակը հասարակության մեջ ուսանողների դերի բարձրացումն էր: Հանդիպման ընթացքում երտասարդներին հնարավորություն տրվեց իրենց հուզող հարցերը ներկայացնել պետական պաշտոնյաներին; Քննարկվեցին Գյումրիում երիտասարդական միջոցառումների կազմակերպման և 2017թ. նախատեսվող ծրագրերը: Շիրակի մարզպետի տեղակալն ընդգծեց, որ սովորական երիտասարդի և ուսանողական խորհրդում ընդգրկվածի միջև կա և՛ գաղափարական, և՛ աշխարհայացքային տարբերություն: Անհրաժեշտ է երտասարդների հետ աշխատել համագործակցված, ստեղծել կապ պետական մարմինների համապատասխան բաժինների և երտասարդության միջև` վերջիններիս կողմից բարձրացված հարցերին գործնական ընթացք ստանալու նպատակով:
Հավելենք , որ ,,Երիտասարդական մայրաքաղաք 2016-ի,, փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա տարեվերջին, որի կազմակերպչական աշխատանքներին կընդգրկվեն նաև Գյումրու ուսանողական խորհրդին անդամագրված երիտասարդները
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58