Նորություններ
,,Հայոց արծիվներ,, խորագրով ձայնասկավառակի շնորհանդես` նվիրված քառօրյա պատերազմում զոհված հայորդիներին
15.11.2016
Գյումրու երիտասարդական պալատում նոյեմբերի 15-ին կայացավ երգչուհի Արևիկ Թանաշյանի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ձայնասկավառակի շնորհանդեսը: Երգչուհու՝ ,, Հայոց արծիվներ,, խորագրով
թվով 2-րդ սկավառակի շնորհանդեսին ներկա էին Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, նահատակված գյումրեցի քաջորդիների հարազատները, արվեստի ու մշակույթի գործիչներ: Փոխմարզպետը շնորհավորեց երգչուհուն սկավառակի շնորհանդեսի կապակցությամբ` ընդգծելով դրա կարևորությունն այսօր: Ձայնասկավառակում ընդգրկված են հայրենասիրական, ազգային և հեղափոխական 17 երգեր. այն թողարկվել է Լիբանանում: Շնորհանդեսի ավարտին երգչուհու ստորագրությամբ սկավառակներ բաժանվեցին ներկաներին: