Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Ուսանողության միջազգային օրն է

17.11.2016

Սիրելի՛ ուսանողներ
Ընդունե՛ք իմ շնորհավորանքները ,,Ուսանողության միջազգային օրվա ,, կապակցությամբ։ Այս տոնն ուսանողության համախմբման խորհրդանիշն է։ Մեզանից յուրաքանչյուրի համար ուսանողական տարիները եղել են ամենահետաքրքիրն ու պատասխանատուն, կարևորն ու հուզումնալիցը` հագեցած բազմաբովանդակ իրադարձություններով։
Երկրի բանիմաց, արհեստավարժ մասնագետը, քաղաքացին ձևավորվում են ուսանողական տարիներին:
Պատահական չէ, որ հասարակական կյանքի ակտիվ մասնակից, քաղաքացիական կարծիքի ձևավորման առաջամարտիկ ուսանողների խնդիրները մշտապես մեր պետության ուշադրության կենտրոնում են: Աշխարհասփյուռ հայ երիտասարդներին և ուսանողներին համախմբելու նպատակով մեր պետության նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում են երիտասարդական տարաբնույթ, բազմաբովանդակ հավաքներ և միջոցառումներ:
Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն, հաստատակամություն և կայուն գիտելիքներ, որոնք դառնալու են մեր երկրի գալիք հաջողությունների հիմքը։

                           
                                     Հարգանքով`                      Հ. ՍԻՄՈՆՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58