Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քարաբերդի դպրոցի տանիքն արդեն նորոգված է

18.11.2016

Քարաբերդի դպրոցի 800 քառակուսի մետր տանիքն արդեն նորոգված է. ձմռան նախաշեմին դպրոցում կաթոցներ չեն լինի: Կարճ ժամանակահատվածում լուծվել է հրատապ լուծում պահանջող այս հարցը՝ դպրոցի, գյուղապետարանի  Հայկական Կարիտասի,, համագործակցության շնորհիվ: ,,Հենց համագործակցության շնորհիվ է, որ մենք այս հոգսը թոթափեցինք,, ,- ասում է դպրոցի տնօրեն Ալեքսան Ասատրյանը:
Նշենք, որ Քարաբերդի դպրոցն ունի շուրջ 140 աշակերտ, նախակրթարան, որն ունի 12 սան: Ի դեպ, դպրոցում ջեռուցման համակարգ անցկացվել է 2014 թվականին Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ` հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մինչ աշակերտների կողմից նախապատրաստած միջոցառմանը մասնակցելը շրջեց դպրոցում, առավել մանրամասն ծանոթացավ դպրոցի ներկա վիճակին:  ,,Մի բան է վերանորոգելը, մեկ այլ բան է վերանորոգածը պահպանելը: Ես ուրախ եմ, որ Քարաբերդի դպրոցն արդեն տանիքի խնդիր չունի, բայց նաև գիտեմ, որ դպրոցն ամբողջապես հիմնանորոգման կարիք ունի: Վստահեցնում եմ, որ հրատապ խնդիրների լուծման ծրագրում մենք դպրոցն ընդգրկել ենք ու առաջին իսկ հնարավորության դեպքում այն կփորձենք նորոգել,, ,- ընդգծեց Շիրակի մարզպետը: Հովսեփ Սիմոնյանը փաստեց, որ դպրոցի տանիքի նորոգման ձեռնարկը համայնքի ու բարեգործական կազմակերպության փոխգործակցության հիանալի օրինակ է: Նշենք, որ ,,Հայկական Կարիտասի,, ,,Գերմանական բարեկամություն,, ծրագիրը մտահղացել են Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցչական անձնակազմը, սաները և ծնողները 2003 թվականին: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների կառուցմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում:
Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում` ապահովելով ներդրում ծրագրի առնվազն 20%-ի չափով` աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58