Նորություններ
Շիրակի մարզպետարանն աջակցում է ,,Ոսկե մուշուրբա,, մրցանակաբաշխությանը
21.11.2016
Դեկտեմբերի 3-ին Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի կունենա 10-րդ համահայկական ,,Ոսկե մուշուրբա 2016,, մրցանակաբաշխությունը, որին իր աջակցությունն է ցուցաբերել ՀՀ Շիրակի մարզպետարանը: Նոյեմբերի 21-ին Գյումրու ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մրցանակաբաշխության կազմակերպման, անցկացման և այլ մանրամասների մասին խոսել են հանձնաժողովի անդամները: Նշենք , որ ,,Ոսկե մուշուրբա,, մրցանակաբաշխությունը Գյումրիում անցկացվում է 2006թ.-ից, որի ժամանակ տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների ներկայացուցիչների տրվում են ոսկեջրած մուշուրբաներ: Այս տարի ,, Ոսկե մուշուրբայով,, կպարգևատրվեն 7 ոլորտի 9 գյումրեցիներ: Հավելենք, որ մրցանակաբաշխության բյուջեն կազմում է 1 ու կես միլիոն դրամ: