Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզն ու ՌԴ Ուլյանովսկի երկրամասը սերտացնում են բարեկամական կապերը

22.11.2016

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստորագրել են 2016-2018թթ. նոր միջոցառումների անցկացման համաձայնագիր: Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև դեռևս 2009թ.-ին ,,Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին,, համաձայնագիր էր կնքվել, որի շրջանակներում անցած տարիներին փոխադարձ այցելություններ ու կրթական, մշակութային  ոլորտներում համագործակցություն է ծավալվել: Արարողության մասնակից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հյուրերին ողջունելով, նշել է. ,,Ուլյանովսկի նահանգը և Շիրակի մարզը երկար տարիների համագործակցության ավանդույթներ ունեն կրթական, մշակութային ոլորտներում, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին 10 տարիներին այդ համագործակցությունն ավելի լայն թափ է ստացել: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումը խթան կհանդիսանա համագործակցության ընդլայնման և ակտիվացման համար,,:
,,Շիրակի մարզի և Ուլյանովսկի երկրամասի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն արդեն համարյա տասնամյակի պատմություն ունեն, ուրախ եմ, որ մենք կրկին ամրապնդում ենք մեր համագործակցությունը. գիտեմ, որ հիմնականում մշակութային ու կրթական բնագավառներում ենք կապեր հաստատել, այս առումով անելիքներ ունենք տնտեսական համագործակցության ծավալման ու ամրապնդման համար,, ,-նշել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
,,Պատիվ է գտնվել այստեղ. Ուլյանովսկի նահանգը ՌԴ-ի տնտեսապես ակտիվ զարգացող նահանգներից է և կարևորում է համագործակցության ակտիվացումը Շիրակի մարզի հետ բոլոր ոլորտներում: Այդ համագարծակցության զարգացմանը մենք միշտ կողմ ենք եղել և այժմ էլ դիտարկում ենք տնտեսական համագործակցության, մարզում ռուսական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հնարավորությունը,, ,-իր խոսքում նշել է Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը:
Ուլյանովսկի նահանգապետը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին աշխատանքային խմբով հրավիրել է այցելել իրենց երկրամաս ` քննարկելու համագործակցությունը տարբեր բնագավառներում:
Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովին պարգևատրել է Շիրակի մարզպետարանի հուշամեդալով, իսկ Սերգեյ Մորոզովը ,,Ցանկությունների հուշագիր,, է նվիրել Շիրակի մարզպետին` նշելով, որ այնտեղ լավագույն ցանկություններն են` ուղղված Շիրակի մարզի ողջ ազգաբնակչությանը:
Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի որոշմամբ ,,Ազգերի բարեկամություն,, շքանշանով պարգևատրվլ է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը` Շիրակի մարզի և Ուլյանովսկի երկրամասի միջև բարեկամության ամրապնդման, մշակութային, կրթական հարաբերությունների խորացմանը նպաստլու, համատեղ ծրագրերի իրականացման հարցում լավագույն աջակցություն ցուցաբերելու համար:
Նշենք, որ 2017թ.-ին Շիրակի մարզում նախատեսվում է անցկացնել ,,Ուլյանովսկի օրեր,, ,որի ժամանակ կքննարկվեն տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23