Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

24.11.2016

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան առաջին անգամ չէ, որ լինում էր Շիրակի մարզում, սակայն Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ առաջին հանդիպումն էր, որն անցավ բավական ջերմ և անմիջական մթնոլորտում: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հյուրի հետ զրույցը սկսեց մարզի մասին պատմական փոքր ակնարկով: Մարզպետն ընդգծեց, որ Շիրակը, մասնավորապես Գյումրի քաղաքը, մինչ 1988 թվականի երկրաշարժն արդյունաբերական կենտրոն է եղել, սակայն աղետից հետո բոլոր հզորություններն ավերվել ու քայքայվել են. այժմ մարզն ավելի շատ գյուղատնեսական ուղղվածություն ունի: ,,Ես ցավով պետք է նշեմ, որ Շիրակի մարզում այժմ երբեմնի արդյունաբերական հզորություններից  ոչինչ չի մնացել, սակայն պետք է փաստենք, որ աղետի հետևանքներն արդեն գրեթե վերացված են, բնականաբար, անելիքներ դեռ կան: Ներկայումս մարզում առավել շատ գյուղատնտեսությամբ են զբաղվում: Ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք միայն կողջունենք ու մեզանից անցած հնարավորը կանենք` ցանկացած ոլորտում համագործակցության հիմքեր դնելու և դրանք ամրապնդելու համար,, ,- ասաց Շիրակի մարզպետը:Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան էլ նախ շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ ընդունելության համար, այնուհետև նշեց, որ իրենց համար հանդիպումը կարևորվում է մի քանի առումներով. ,,Ես Շիրակի մարզի մասին որոշակի տեղեկություններ ունեմ, վստահ եմ` մեզ մոտ համագործակցություն կստացվի հատկապես մշակութային և գյուղատնտեսական բնագավառներում: Առաջին քայլն էլ կարելի է անել Շիրակի մարզում արգենտինական ֆիլմերի օրերի անցկացմամբ,, :Պարոն Ուռիոլաբեիտիան խոսեց հատկապես գյուղատնտեսությունում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման կարևորության մասին: ,,Ես ուրախ եմ, որ մեր հանդիպման ընթացքում նոր ձեռնարկների մասին քննարկեցինք, կարծում եմ, որ ջանքեր ներդնելու դեպքում տնտեսական համագործակցության մասին ևս մոտ ապագայում հնարավոր կլինի խոսել,, ,- նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին տեղեկատվությամբ փոխանակվելու և առաջիկայում կրկին հանդիպելու մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58