Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Գյումրիում բնակարանի գնման վկայագիր,, պետական ծրագրի երկրորդ փուլը գործողության մեջ է

25.11.2016

,,Գյումրիում բնակարանի գնման վկայագիր,, պետական ծրագրի երկրորդ փուլով երկրաշարժի հետևանքով անօթևան ﬓացած 101 շահառուի տրամադրվել են վկայականներ, որոնք ձեռք են բերել բնակարաններ: Նրանցից ﬕայն 4 ընտանիքի է, որ դեռ գումարի 40 տոկոսը չի վճարվել, դա կարվի ըստ օրենքի՝ տնակը քանդելու մասին ակտը քաղաքապետարանից ստանալուց հետո: Այս մասին ,,Արﬔնպրես,,- ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը: Այս փուլի շահառուների համար վկայագրի իրացման վերջնաժամկետը ﬕնչև նոյեմբերի 18-ն էր: Սակայն սրանով ծրագրի երկրորդ փուլը չի ավարտվի՝ ևս 60 ընտանիք վկայագիր կստանան հաջորդ տարի: ,,Գումարի սղության պատճառով այս ընտանիքները վկայագրերը կստանան 2017 թվականին: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը գումար արդեն հատկացրել է: Ընդհանուր առմամբ, երկրորդ փուլի ծրագրում  ընդգրկվել էր ընդհանուր առմամբ 169 շահառու, նրանցից 8-ը տարբեր պատճառներով վկայագրեր չեն ստացել,101-ն արդեն ձեռք են բերել, իսկ 60-ը ձեռք կբերեն հաջորդ տարի,, ,-նշեց Տիգրան Հարությունյանը: Ի դեպ, շահառուները վկայագրով հնարավորություն ունեն բնակարան ձեռք բերելու հանրապետության տարբեր մարզերում և ԼՂՀ-ում, այդ առավելության շնորհիվ շատերը բնակարան են ձեռք բերել հանրապետության այլ վայրերում, իսկ Գյումրիում հիﬓականում բնակարան գնում են նորակառույց Մուշ-2 թաղամասում: Շատ են նաև սեփական սեկտորից գնված բնակարանները: ,,Բնակարանի գնման վկայագիր,, պետական ծրագիրը, որը նպատակը Գյումրիում անօթևանության խնդրի լուծուﬓ է, նպաստում է նաև ﬔկ այլ՝ քաղաքը տնակներից ազատելու խնդրի լուծմանը: Ըստ ծրագրի՝ բնակիչը, առք ու վաճառքի պայմանագիրը կքնելուց հետո, ստանում է վկայագիր եւ հատկացված գումարի ﬕայն 60 տոկոսը: Գումարի ﬓացած՝ 40 տոկոսը տրվում է, երբ ընտանիքները ներկայացնեն տնակների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ: Ծրագրի առաջին փուլի շրջանակում 223 ընտանիքի տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, նրանցից 207 ընտանիք ձեռք են բերել բնակարան, 16 վկայագիր մարվել են: Այս ընտանիքները կա՛մ չեն ներկայացել Շիրակի մարզպետարան ծրագրին մասնակցելու, կա՛մ հարմար բնակարաններ չեն գտել: Ի դեպ, ծրագրի առաջին փուլի տնտեսված գումարների հաշվին, ﬕնչ այս մարզում բնակարան ձեռք բերելու նպատակով վկայագրեր ստացել էին նաև 9 և ավելի երեխա ունեցող ընտանիքներ:

Աղբյուրը`  Արմենպրես
Արﬔնուհի Մխոյան  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01