Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի ներկայացուցիչների հետ

29.11.2016

Նոյեմբերի 29-ին ,,Էմիլի Արեգակ,, կենտրոնում Շիրակի մարզպետը հանդիպեց հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի ներկայացուցիչների հետ: Մինչ կլոր սեղան- քննարկման մեկնարկը, մարզպետը շրջեց կենտրոնում, ծանոթացավ նրա գործունեությանը: ,, Էմիլի Արեգակ կենտրոնն ունի 80 շահառու. մեր գլխավոր խնդիրն այն է, որ երեխաներն այստեղ իրենց լավ զգան, հոգատարությամբ շրջապատված լինեն, հաճախեն դպրոց և կրթություն ստանան,, ,- մարզպետի հետ նախնական զրույցում նշեց ցերեկային խնամքի կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը:
Քննարկման ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի առաջին համակարգող Տիգրան Պետրոսյանը նշեց, որ իրենց գլխավոր նպատակը տարատեսակ խնդիրների փոքրիշատե մեղմացումն է: ,,Մենք փորձում ենք համագործակցել և՛ միմյանց հետ, և՛ պետական մարմինների հետ: Աշխատանքային երեք ուղղություններ ենք կարևորում` ներառական կրթության կատարելագործում, տրանսպորտային հասանելիություն, հասարակական ու հանրային կարևորության կառույցների մատչելիություն` հաշմանդամություն ունեցող անձանց համար,, ,- ընդգծեց Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի մեջ ընգրկվել են ոլորտի խնդիրներով զբաղվող տաս հասարակական կազմակերպություններ: Վերջիններս դեռ 2014 թվականից համագործակության հուշագիր են ստորագրել:
Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը  ողջունեց այսօրինակ քննարկումների անցկացումն ու խնդիրների առավել ինտենսիվ բարձրացումը: ,,Ես ուրախ եմ, որ դուք ոչ միայն տեղեկացված եք, այլ նաև մտահոգ ու հետևողական: Գիտեմ, որ հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ խնդիրների առջև են կանգնում առօրյա կյանքում: Ցավոք մեր հնարավորություններն ու ցանկությունները նույնը չեն, սակայն վստահեցնում եմ, որ մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանենք` ձեզ հետ համագործակցելու ու խնդիրների կարգավորման համար,, ,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 16:18:36