Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մարզի զարգացումը տեսնում է մի քանի ոլորտների զարգացման մեջ

30.11.2016

Շիրակի մարզպետը մարզի զարգացումը տեսնում է միքանի ոլորտների զարգացման մեջ: Դա ոչ միայն գյուղատնտեսությունն է, որը մարզի բնակչության հինական զբաղմունքն է, այլ նաև զբոսաշրջությունն ու արդյունաբերությունը: Այս ոլորտներն էլ ներառվելու են մարզի ռազմավարական զարգացման ծրագրում, որն այս պահին մշակման փուլում է: Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ փաստելով, որ այդ ռազմավարական ծրագիրը մշակելիս մարզպետարանի հանձնախումբն աշխատում է Եվրաﬕության աշխատանքային խմբերի հետ: «Ուշադրությունը սևեռվում է այն որոտների վրա, որտեղ հնարավոր է աշխատատեղեր ստեղծել: Առանձնացնել որևէ ոլորտ հնարավոր չէ, բայց ասել, որ սևեռվում ենք, օրինակ, միայն գյուղատնտեսության վրա՝ դա էլ ճիշտ չէ, թեև գիտենք, որ գյուղատնտեսությունն առաջնային ոլորտն է, որտեղ աչքի է ընկնում մարզը. ունենք շուրջ 30 հազար գյուղացիական տնտեսություն: Պետք է նպաստել, որ այս ոլորտում նորացվեն տեխնոլոգիաները, որ մարդը 30 ցենտների փոխարեն 80 ցենտներ բերք ստանա: Առողջապահության և կրթության մասով պարզ է՝ուշադրությունը պետք էմնա, բայց ակնկալել, որ մեծ առաջընթաց կլինի, հնարավոր չէ, պարզապես պետք է պահենք ու թույլ չտանք, որ այստեղ նվազեն արդյունքները: Ինչ մնում է արդյունաբերությանը, հույս ունենալ, որ մարզը կկարողանա վերականգնել նախկին արդյունաբերական պոտենցիալը՝ սխալ կարծիք կլինի, պարզապես պետք է օգնենք ցանկացած գործարարի, ով ցանկություն կհայտնի մարզում գործ դնել՝ նպաստելով աշխատատեղերի ավելացմանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը: Մարզպետը «Արﬔնպրես»-ին նաև վստահեցրեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցելու բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն մարզում ձեռնարկություն հիﬓել: «Այսօր հիﬓականում բոլոր ձեռնարկությունները մասնավորի ձեռքում են, ցավոք, մասնավորն այսօր այն միջավայրը չի ստեղծում, որ շատ խնդիրներ լուծվեն: Մեզ մոտ այս ոլորտը ﬕ փոքր իներտ է: Հիմնականում նորաստեղծ փոքր ու միջին ընկերություններն են ավելի դինամիկ զարգանում, քան նրանք, որոնք ավելի հին են: Պատճառը մեկն է՝ Խորհրդային Միությունից մնացած մտածելակերպը: Անշուշտ, կան խնդիրներ, որոնց լուծման համար պետության աջակցությունն անհրաժեշտ է, բայց սխալ է խնդիրն ամբողջովին պետության վրա դնելը, պետք է նախաձեռնություն ցուցաբերել»,-հավելեց մարզպետը: Խոսելով արտոնությունների մասին՝ Հովսեփ Սիմոնյանը տեղեկացրեց, որ թեև ընդունված է «Գյումրու մասին օրենքը», բայց հնարավոր չէ ասել, թե քանիսն են այդ օրենքից օգտվում. ճիշտ է, վերլուծություն չկա, բայց նաև լուրջ տեղաշարժ չկա: «Ես ինքս հակված չեմ մտածելու, թե նոր արտոնություններով լուրջ տեղաշարժ կլինի: Լավ տնտեսավարողը կարող է ոչ ազատ գոտում էլ իր շահույթը ստանալ, ազատ տնտեսական գոտում էլ: Ավելի շատ պետք է ﬕջավայրի ստեղծման արտոնություն տրվի, և մարդիկ պետք է հասկանան, որ նաև հայրենիքում գործ կազմակերպելն էլ է սահմանը պաշտպանելու նման բան»,-ավելացրեց Հովսեփ Սիմոնյանը:
Արենուհի Մխոյան

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59