Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխըմբռնման հուշագիր Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի և Շվեյցարական Կարմիր Խաչի ընկերությունների միջև

02.12.2016

Դեկտեմբերի 2-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, <Հայկական Կարմիր Խաչի> ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանի և <Շվեյցարական Կարմիր Խաչի> Միջազգային համագործակցության Ասիա և Եվրոպա բաժնի ղեկավար Յուրգ Ֆրեյի միջև ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր: Ըստ այդմ նախատեսվում է համագործակցություն <<Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում>> ծրագրի իրականացման համար, որը նախաձեռնել է Հայկական Կարմիր Խաչը Շվեյցարական Կարմիր Խաչի հետ համատեղ:
<Ես ուրախ եմ Ձեզ ողջունելու Շիրակի մարզում, ողջունում եմ նաև Ձեր նախաձեռնությունը, մեզ համար կարևոր են այսօրինակ ձեռնարկները: <Կարմիր Խաչի> աշխատանքներն այն ոլորտներում են, որտեղ առավել շատ են խոցելի խավերը: Ձեր հոգատար, հետևողական աշխատանքն արդեն արդյունքներ գրանցել է, վստահ եմ մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: Իմ կողմից վստահեցնում եմ, որ ջանքեր կներդնենք ծրագրի արդյունավետ իրականացման համար>,- նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
<Անչափ ոգևորող է, որ մարզի ղեկավարը շահագրգիռ է համագործակցության ու արդյունավետ աշխատանքի համար: Իմ առաջին այցելությունն է Հայաստան, տպավորություններս շատ դրական են, վստահ եմ մեր համագործակցությունը կստացվի>,- ընդգծեց <Շվեյցարական Կարմիր Խաչի> Միջազգային համագործակցության Ասիա և Եվրոպա բաժնի ղեկավար Յուրգ Ֆրեյը:
<Հայկական Կարմիր Խաչի> ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն էլ Շիրակի մարզպետին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար. <Մենք ևս ուրախ ենք, որ ստորագրվեց այս հուշագիրը, կանենք ամեն ինչ նոր ձեռքբերումներ ունենալու համար>:
Նշենք, որ <<Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում>> ծրագիրն ուղղված է տարեցների, հաշմանդամություն կամ քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար սոցիալ - առողջապահական տնային խնամքի մոդելի ներդրմանը, ինչպես նաև համայնքներում ակտիվ ծերացման քարոզչությանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23