Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարն արդեն նորոգված է

02.12.2016

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարն ամբողջությամբ վերականգնված է: Կառավարության որոշման համաձայն` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով որմնանկարն ամրացվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:
Որմնանկարի ամրակայման, վերականգնման և տեղափոխման աշխատանքները իրականացվել են ՀՀ Մշակույթի նախարարությւան և ԱՄՆ դեսպանատան համագործակցության արդյունքում` ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հատկացրած միջոցների հաշվին:
Դեկտեմբերի 2-ին որմնանկարի վերականգնողական աշխատանքների ավարտին նվիրված հանդիպմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ուրախությամբ փաստեց, որ աշխատանքները բարձր պրոֆեսիոնալիզմով են իրականացվել. <ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցության 6 տարիների ընթացքում մեզ ներկայացվել է մշակութային ժառանգությանն առնչվող հրատապ 9 ծրագիր, դրանցից մինչ օրս ֆինանսավորվել է 5-ը` 657հազար ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով>:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ողջունելով հյուրերին նշեց. <Ես ուրախ եմ, որ մեր համագործակցույթունը արդյունավետ է, այն նպաստում է ինչպես երկու երկրների բարեկամության ամրապնդմանն, այնպես էլ Հայաստանի մշակութային գանձերի պահպանությանը>:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նախ շնորհակալություն հայտնեց այսօրինակ ձեռնարկը կյանքի կոչելու համար, այնուհետև ընդգծեց. <Մեզ համար առանձնակի ուրախալի է, որ Շիրակի մարզի մշակութային գոհարները հոգածության ներքո են, վստահ եմ ԱՄՆ դեսպանատունը կշարունակի իր շնորհակալ գործը մեր մարզում>:
ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին իրականացրած աշխատանքների համար երախտիքի խոսքով հանդես եկավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը դրամատիկական թատրոն տեղափոխվել էր Գյումրու «Քարհատ» մեքենա» ՓԲԸ-ից: Մինչ օրս, ՀՀ Կառավարության որոշումներով` որմնանկարների պահպանման ծրագրով, վտանգված տարածքներից տեղափոխվել և վերականգնվել է 8 որմնանկար:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46