Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Ճանապարհ,, մշակութային ծրագիրը ճանապարհ դեպի մարդու իրավունքների պաշտպանություն

05.12.2016

Արվեստի միջոցով նպաստել եվրոպական արժեքների` մասնավորապես հավասարության, խոսքի ազատության, հանդուրժողականության և ժողովրդավարության զարգացմանը. այս ամենը ,,Ճանապարհ,, մշակութային ծրագրի շրջանակներում: Գյումրու Բեռլին Արթ Հոթելը կազմակերպել ու նոյեմբերի 30-ից անցկացնում է մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով արվեստի ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Ծրագրի շրջանակներում անցած օրերին տեղի արվեստագետների, արվեստաբանների և հրավիրված եվրոպացի արվեստագետ Յիրկա Փֆալի կողմից անցկացվել են դասախոսություններ, վարպետության դասեր: Այսօր ,,Ճանապարհի,, եզրափակիչ օրն էր, որն ազդարարվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Բեռլին Արթ Հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի և Յիրկա Փֆալի մամլո ասուլիսով և մասնակից արվեստագետների համատեղ ցուցահանդեսով:
,,Ինձ համար ուրախալի է, որ մարդու իրավունքների պաշտպանության թեման կամ խոսքի ազատությունը դասվում են առաջնային խնդիրների շարքին, ողջունում եմ ձեր նախաձեռնությունը,, ,-նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Մարզպետը դիտեց արվեստագետների աշխատանքները: Այնուհետև զրուցեց Պյոտր Սվիտալսկիի հետ` ինչպես ազատ խոսքի հետ կապված խնդիրների, այնպես էլ եվրոպական արժեքների զարգացման մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23