Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հառիճի դպրոցն ունի նորակառույց մարզադահլիճ

08.12.2016

Հառիճի դպրոցը շուրջ երեք տասնամյակ ֆիզկուլտուրայի պարապմունքների համար որևէ հնարավորություն չի ունեցել: Հնարավորությունների ու հարմարությունների բացակայություն արդեն չկա, դպրոցին կից ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի,, միջոցներով այս տարվա մարտից մեկնարկել էին նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքները: Դրանք արդեն ավարտված են. նոր մարզադահլիճի բացման պատիվն ընձեռվեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին և ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի,, տնօրենի տեղակալին: Մարզադահլիճի կառուցման համար հատկացվել է 102մլն դրամ, որից 7մլն դրամը համայնքի մասնակցության չափն է եղել:
,,Ուրախալի է, որ այսուհետ Հառիճի դպրոցականները, ինչպես նաև ազգաբնաչությունը մարզադահլիճից օգտվելու հնարավորություն կունենան, առողջ ապրելակերպի ու սպորտի զարգացման համար այս ձեռնարկն իսկապես ողջունելի է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նախաձեռնողներին, իրականացնողներին,, ,-մարզադահլիճի հանդիսավոր բացման ժամանակ նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Նշենք, որ մարզադահլիճի տանիքը քառալանջ է, քարե պատերի արտաքին կողմն էլ` ջերմամեկուսացված: Մարզադահլիճին կից կառուցվել է օժանդակ մասնաշենք` հանդերձարաններով, անհանգույցներով, մարզագույքի համար նախատեսված պահեստով: Մարզադահլիճն ունի ջեռուցման համակարգ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացրել է նաև մայթերի սալապատում, ասֆալտապատել է տարածքի 516քառ. մ մակերեսը:
Ի դեպ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Շիրակի մարզում իրականացնում է 11 ծրագիր, այդ թվում` Վարդաքարի և Կրասարի դպրոցների կառուցման աշխատանքները. մանկապարտեզների նորոգման ու կառուցման աշխատանքներ են իրականացվում Գյումրի, Այգաբաց, Ոսկեհասկ, Սպանդարյան համայնքներում և այլն, ընդհանուր առմամբ 1մլրդ 427մլն դրամի աշխատանք:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44