Տպել
Նորություններ
Շիրակի մարզում ճանապարհները դժվարանցանելի են
14.12.2016
Անցած գիշերվանից տեղացած առատ ձյան և շարունակվող բքի պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի բոլոր ճանապարհները: Մի շարք ճանապարահատվածներում առկա է նաև ցածր տեսանելիություն: Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ճանապարհները անցանելի դարձնելու նպատակով ոտքի են հանել ողջ տեխնիկան: Շիրակի մարզպետարանը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: