Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի ռազմավարության նախագծի քննարկումը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

15.12.2016

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի ռազմավարության նախագծի քննարկումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետարանի ռազմավարության մշակման աշխատանքային խումբն ու մարզպետարանի մի շարք վարչությունների աշխատակիցներ, ինչպես նաև որոշ համայնքների ղեկավարներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ձեռներեցներ: Ռազմավարության նախագծի քննարկման աշխատանքներին մասնակցում էին նաև ՀՀ մարզերի ռազմավարությունների մշակման գործում մեթոդական խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերող կազմակերպության անդամ Ռոբերտ Գիրեյկոն, ծրագրի պատասխանատուն և տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները: Ինչպես նշեց Ռոբերտ Գիրեյկոն ռազմավարության մշակման աշխատանքներում պետք է հաշվի առնվի յուրաքանչյուր մանրուք, քանզի այն փաստաթուղթ է, որը տրամադրում է երկարաժամկետ զարգացման հեռանկարներ, ուղղություններ` հիմնվելով առկա իրավիճակի, մարտահրավերների ու հնարավորությունների վրա:
Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանն էլ, խոսքում կարևորելով ռազմավարության հստակությունն ու բազմակողմանի վերլուծությունը, նշեց. ,,Մենք ցանկանում ենք հաշվի նստել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի վերլուծական աշխատանքներում բացթողումներ չունենանք,,:
Ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ, Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանի խոսքով ռազմավարության նախագծի մաշակման առաջին փուլն արդեն ավարտված է. այն է` իրավիճակի գնահատում: Այժմ պետք է իրականացվի վերլուծություն:
Ռազմավարության ծրագրում ընդգրկվել են տարատեսակ տվյալներ` սկսած ընդհանուր տեղեկություններից, մինչև ոլորտային գնահատականներ. բնական պայմաններ, դեմոգրաֆիա, քաղաքաշինություն, տրանսպորտ, կապ, տեղեկատվություն, հանրային ենթակառուցվածքներ, ներքին արտադրանք և եկամուտներ, զբաղվածություն, ռեգիոնալ տնտեսական կառուցվածք և այլն:
Նշենք, որ մարզի ռազմավարության հստակության, բազմակողմանի վերլուծության, գործնականության ապահովման նպատակով կանցկացվեն մի շարք քննարկումներ ու հանդիպումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58