Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյանի անօթևան 100 ընտանիքներ ստացան բնակարանների բանալիները

20.12.2016

Ախուրյանի երկրաշարժից անօթևան ընտանիքները, ինչպես և խոստացվել էր, տարեմուտը կարող են դիմավորել նորակառույց բնակարաններում: 3 բազմաբնակարանների շինաշխատանքներն ու ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են: Ընտանիքներին այսօր հանձնվեցին բնակարանների բանալիները: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շնորհավորեց նորամուտ տոնող բոլոր ընտանիքներին. ,,Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, բարով վայելեք, ինչ մնում է արված աշխատանքներին, ապա ասեմ, որ եթե հանկարծ որևէ թերություն նկատեք` դրանք ենթակա են վերացման, շինարարը պարտավոր է մեկ տարվա ընթացքում վերացնել բոլոր թերությունները, մենք էլ որպես պատվիրատու աչալրջորեն կհետևենք ցանկացած ահազանգի,,:Նշենք, որ պետության տրամադրած 798 մլն դրամի շրջանակներում կառուցվել են 3 շենքեր ընդհանուր 104 բնակարաններով: Նորակառույցներն ունեն բոլոր հարմարությունները, ջերմամեկուսացված են, ջեռուցման համակարգերով, կառավարության առանձին որոշմամբ էլ պետբյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների գնումների գործընթացում տնտեսված 44,485.2 հազ. դրամ գումարը տրամադրվեց ,,Ախուրյանում բնակարանային շինարարության իրականացում,, ծրագրի իրականացմանը և ձեռք բերվեցին գազօջախներ բոլոր բնակարանների համար: Գազօջախներն արդեն տեղադրված են: ,,Ես ուրախ եմ, որ բնակարաններն ունեն բոլոր հարմարությունները, մնում է բնակեցման խնդիրները լուծվեն, խոսքն այն մասին է, որ ամբողջական բնակեցման դեպքում հնարավոր կլինի ջրամատակարարում ապահովել, որպեսզի ցուրտ եղանակի պատճառով համակարգը շարքից դուրս չգա: Ախուրյանում մենք անօթևանության խնդիրը վերջնականապես լուծում ենք` բնակարան հատկացնելուց զատ, 36 ընտանիքների էլ տրամադրվել է բնակարանի գնման վկայագրեր,, ,- լրագրողների հետ զրույցում նշեց Հովսեփ Սիմոնյանը:
Մարզպետն ընդգծեց, որ Գյումրիում մնացել է թվով 60 անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքի բնակարանի գնման վկայագիր տրամադրել, որը կլինի արդեն 2017 թվականին: Ինչ վերաբերում է մարզի 19 գյուղական համայնքների 171 անօթևան ընտանիքներին, ապա նրանց համար, ամենայն հավանականությամբ, ծրագիր կլինի հաջորդ տարիներին: ,,Իսկ ինչ վերաբերում է տնակներում բնակվող մյուս գյումրեցիներին, ապա նրանց հարցում լուրջ խնդիրներ կան, մենք խնդիր ունենք հստակ հաշվառման, ինչ եմ ուզում ասել` նկատի ունեմ այն, որ պետք է իմանանք, թե յուրաքանչյուր ընտանիք ինչ կարգավիճակ ունի: Կան ընտանիքներ, որոնք մի քանի անգամ բնակարան են սատցել ու վաճառել են և հիմա տնակում են ապրում, կան ընտանիքներ, որոնք գյուղական բնակավայրերից եկել ու տնակներ են գնել, կան ընտանիքներ էլ` բազմացել են և մեկ բնակարանը չի բավականացրել, այնպես որ բավական անելիքներ կան: Ես կարծում եմ` և պետությունը, և տեղական իշխանությունները այս հարցում մտահոգ են, մնում է լուծման ուղիներ մշակվեն, տարբերակներից մեկն էլ սոցիալական բնակարանների կառուցման գաղափարը կարելի է համարել: Ինչևէ այս ամենը դեռ պետք է քննարկվի ու մշակվի,, ,- նշեց Շիրակի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17