Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի 2016 թվականի մարզական ձեռքբերումները

21.12.2016

Շիրակի մարզը իրավմամբ եղել և մնում է մարզական բազում նվաճումներ կերտող մարզիկների և մարզիչների դարբնոց: Մարզում գործել են մարզական ուղղվածության 41 կազմակերպություն, այդ թվում՝ 1 մարզական քոլեջ, 32 մարզադպրոց, 2 մարզական ակումբ, մարզական հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների 4 մասնաճյուղ և համայնքային կենտրոնների 2 մարզական բաժանմունք: Դրանք գործել են մարզի 3 քաղաքային և 24 գյուղական համայնքներում: 27 մարզաձևերից գործող 785 խմբերում ընդգրկված 7147 պարապողների հետ ուսումնամարզական գործընթաց են կազմակերպել 453 մարզիչ-մանկավարժներ:
ՆՎԱՃՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
ա/ ՀՀ հավաքական թիմերի կազմերում <<Մրցաշրջան-2016>>-ի օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և դպրոցականների համաշխարհային խաղերին/գիմնազիադա/ մասնակցել են մարզի 101 ներկայացուցիչներ, որոնք նվաճել են 53 մեդալ, այդ թվում՝ 10 ոսկե, 22 արծաթե և 21 բրոնզե:
20 տարի անց Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ բերեց հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ դառնալով Հայաստանի 14-րդ և 21-րդ դարի առաջին օլիմպիական չեմպիոնը: Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական փոխչեմպիոն դարձավ ծանրամարտիկ Գոռ Մինասյանը: Մրցաշրջանի ընթացքում Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին Նազիկ Ավդալյանը/ծանրամարտ/, Վարշամ Բորանյանը/հունահռոմեական ըմբշամարտ/, Գրիգոր Մխիթարյանը/սամբո/ և Մամիկոն Ղարիբյանը/շախմատ/:
3-րդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվեց օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի 2016 թվականի 10 լավագույն մարզիկների կազմում ընդգրկվեցին նաև Գոռ Մինասյանը/ծանրամարտ/, Նազիկ Ավդալյանը/ծանրամարտ/ և Վարշամ Բորանյանը /հունահռոմեական ըմբշամարտ/:
բ/ ՀՀ հավաքական թիմերի կազմերում ընդգրկված Շիրակի մարզի մարզիկ-մարզուհիները <<Մրցաշրջան-2016>>-ի միջազգային հեղինակավոր մրցաշարերում նվաճեցին 28 մեդալ, որից 11՝ ոսկե, 7՝ արծաթե և 10՝ բրոնզե:
գ/Վետերան մարզիկների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր վետերան-մարզիկները նվաճեցին 2 ոսկե և 1 բրոնզե մեդալներ:
դ/ 27 մարզաձևերից Հայաստանի Հանրապետության առաջնություններին և մրցաշարերին մասնակցած մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերն ու անհատ մարզիկները նվաճեցին 399 մրցանակ, որից 126-ը՝ 1-ին, 134-ը՝ 2-րդ և 139-ը՝ 3-րդ:
ե/ Շիրակի մարզը ներկայացնող թիմերն ու մարզիկները գերազանց հանդես եկան նաև մարզական զանգվածային միջոցառումների, մրցույթների և ստուգատեսների հանրապետական եզրափակիչ փուլերում և նվաճեցին 15 մրցանակ, որից որից 7-ը՝ 1-ին, 3-ը՝ 2-րդ և 5-ը՝ 3-րդ:
ՀՀ Նախագահի մրցանակների համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>>, <<Լավագույն մարզական ընտանիք>>, <<Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն>> և <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթներում համապատասխանաբար հաղթողներ դարձան Ախուրյանի Լ.Գմյուրու անվան նախակրթարանը, Գյումրու <<Ալեքսանյաններ>> թիմ-ընտանիքը, Գյումրու երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը և Արթիկից հաշմանդամ մարզիկ Շուշանիկ Մաթևոսյանը: 2-րդ տարին անընդմեջ Գյումրին ճանաչվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն քաղաքային մարզական համայնք>> ստուգատեսի հաղթող:
<<Մրցաշրջան-2016>>-ի Շիրակի մարզի 10 լավագույն մարզիկներն են.
1. Արթուր Ալեքսանյան- հունահռոմեական ըմբշամարտ, Օլիմպիական խաղերի չեմպիոն,
2. Գոռ Մինասյան- ծանրամարտ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն,
3. Նազիկ Ավդալյան- ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն,
4. Վարշամ Բորանյան- հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն,
5. Տիգրան Մարտիրոսյան- ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն,
6. Հովհաննես Դավթյան- ձյուդո, Եվրոպայի բրոնզե մեդալակիր,
7. Կարապետ Չալյան- հունահռոմեական ըմբշամարտ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր,
8. Մաքսիմ Մանուկյան- սամբո, աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր,
9. Գրիգոր Մխիթարյան- մարտական սամբո, եվրոպայի չեմպիոն,
10. Երվանդ Մկրտչյան- աթլետիկա, Եվրոպայի փոքր երկրների փոխչեմպիոն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23