Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրումներ ,,Տարեմուտի երեկո,, մշակութային միջոցառման շրջանակներում

26.12.2016

Դեկտեմբերի 26-ին Շիրակի մարզպետարանի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին տարվա ընթացքում տարբեր մշակութային միջոցառումներին լավագույնս իրենց դրսևորած մարզի մշակութային կազմակերպությունների /թանգարաններ, երաժշտական և արվեստի դպրոցներ/ ներկայացուցիչներն ու անհատ կատարողները: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շնորհավորելով բոլոր ներկաներին գալիք տոների կապակցությամբ նշեց, որ մշակութային առումով տարին ձեռքբերումների տարի կարելի է համարել. ,,Շիրակի մարզը միշտ էլ աչքի է ընկել մշակութային հաջողություններով, 2016 թվականն այս առումով բացառություն չեղավ, ուրախ եմ, որ մենք հիասքանչ երեխաներ, երիտասարդներ ու համույթներ ունենք, որոնք հիանալիորեն հանդես են գալիս ինչպես հանրապետության տարբեր բեմերում, այնպես էլ մեր երկրից դուրս,,:
2016 թվականի ընթացքում անցկացված մշակութային միջոցառումների մարզային և հանրապետական փուլերին լավագույնս մասնակցելու, հաղթող և մրցանակակիր ճանաչվելու, շիրակյան մշակույթը լավագույնս ներկայացնելու համար պարգևատրվողների թվում էին ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի, ,,Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի, ,,Զվարթնոց,, հայ երգի, ,,Երկնքից երեք խնձոր ընկավ...,, հեքիաթասացության մրցույթ-փառատոնների մասնակիցները:
,,Մենք ենք, մեր մարզը,, մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում,, ծրագիր շրջանակներում Երևանում ցուցահանդեսի կազմակերպման և Շիրակի մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու համար պարգևատրվեցին մի շարք երաժշտական դպրոցներ, դպրոցների սաներ ու համույթներ: Պատվոգերեր և հուշանվերներ ստացան նաև ,,Ծիրանափող,, և ,,Բարեկամ,, ՀԿ-ները` մարզպետարանի կողմից անցկացված մշակութային միջոցառումներին հավուր պատշաճի մասնակցելու, իսկ Գյումրու Ժողովրդական գործիքների և Սիմֆոնիկ նվագախմբերը, Երկրագիտական և Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարաններն էլ` Շիրակյան մշակույթը լավագույնս մատուցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48