Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ամանորյա ուղերձը

30.12.2016

Սիրելի՛ շիրակցիներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2016 թվականը մեզ համար ինչպես ձեռքբերումների, այնպես էլ կորուստների տարի էր: Տարի, որի ընթացքում ևս մեկ անգամ ծանր փորձության ենթարկվեց հայ ժողովուրդը ապրիլյան քառօրյա պատերազմով: Մենք հպարտությամբ պետք է հիշենք մեր հերոսներին. հավերժ փառք նրանց:
Աննախադեպ էին հատկապես մարզական նվաճումները. 20 տարի ընդմիջումից հետո ունեցանք օլիմպիական չեմպիոն ու բազմաթիվ մեդալակիրներ:
Անցնող տարում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ բնակարանամուտ տոնեցին, կառուցվեցին և վերանորոգվեցին ճանապարհներ, կրթօջախներ ու մանկապարտեզներ:
Նոր տարում Շիրակի մարզի բնակչության հիմնահարցերը ևս լինելու են պետության ուշադրության կենտրոնում, շարունակվելու են անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը, կիսավարտ ծրագրերի իրականացումը, որոնք ընդգրկում են մարզի համար կենսական ոլորտներ:
Սիրելի՛ շիրակցիներ, թող բոլորիս օջախներում թևածի խաղաղությունն ու ուրախությունը, թող գալիք տարին լինի հաջողությունների ու ձեռքբերումների, զարգացման ու կայունության տարի, իրականանան մեր սպասումերն ու հույսերը:
Շնորհավորելով բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը` Ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, երջանկություն, տոնական բարձր տրամադրություն և հավատ վաղվա օրվա նկատմամբ:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
Հ. ՍԻՄՈՆՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:16:41