Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորակոչի 2017 թվականի առաջին օրն անցավ տոնական մթնոլորտում

08.01.2017

Հունվարի 8-ին մեկնարկեց այս տարվա զորակոչը, պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Նորակոչիկները կենտրոնական հավաքակայան մեկնեցին ,,Մայր Հայաստան,, հուշահամալիրի տարածքից:
Ողջունելով զինվորական կյանքին նոր պատրաստվող տղաներին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նրանց մաղթեց անփորձանք ծառայություն. ,,Սիրելի երիտասարդներ, ուրախ եմ Ձեզ ողջունելու, ցանկանում եմ մեր երկրին խաղաղություն, ձեզ էլ` անկոտրում կամք: Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր տղամարդու պարտքն է, բարով գնաք ու բարով վերադառնաք ձեր ընտանիքնր, իսկ ձեր ծնողներին համբերություն եմ մաղթում,,:
Նշենք, որ Շիրակի մարզում զորակոչի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են առանց խնդիրների, իսկ զորակոչն ընթանում է բնականոն հունով: Ինչպես միշտ, մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցել էին վերջին բուժզննումը:
Բարեմաղթանքների խոսքեր հղելուց հետո նորակոչիկներին ողջունեցին Գյումրու Ժողովրդական նվագարանների համույթի երգիչները: Ժողովրդական երգերով ու երաժշտությամբ տղաները ավտոբուսներով մեկնեցին Երևան՝ կնետրոնական հավաքակայան:
 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:57:05