Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մատուռի բացման արարողություն Ոսկեհասկ գյուղում

13.01.2017

Ոսկեհասկ գյուղում հունվարի 13-ին բացվեց <Ոսկեկող ավետարան> մատուռը, որի շինարարությունը ավարտին է հասցրել ոսկեհասկցի բարերար Վարդան Ասատրյանը: Մատուռն այսպես է կոչվել, քանի որ սրբատեղիում է պահվում <Ոսկեկող ավետարանը>, որը լույս է տեսել 1732 թվականին: Հրաշագործ այս գիրքը արդեն երկար տարիներ Ոսկեհասկում է, գյուղացիները պատմում են, որ ժառանգելով պապերից Զարեհ Սերոբ անունով մի մարդ, մեծ դժվարությամբ Արևմտյան Հայաստանից այստեղ է տեղափոխում գիրքը ու մինչև մահը մեծ խնամքով պահում այն: Այժմ նրա ժառանգներն են ակնածանքով ու նվիրումով պահում գիրքը և նրա անվամբ էլ մատուռ են կառուցել: Ինչպես նշեց Վարդան Ասատրյանը ինքը միշտ էլ ուզեցել է մատուռ կառուցել, բայց առավել ոգևորվել է, երբ որդին` Սարգիսը երազ է տեսել:
<Ես ուրախ եմ, որ ոսկեհասկցիներդ ուրախ եք, բայց առավել ուրախ կլինեմ, որ Ոսկեհասկում ավարտին հասցվի հիմքերը գցված ու դեռ չկառուցված եկեղեցին, քանի որ եկեղեցի ունենալն ամենակարևոր բանն է բոլորիս համար>,-խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
<Նախ շնորհավորում եմ բոլորիդ անցած տոները, անչափ ուրախալի է, որ որպես մարզպետ մասնակցում եմ նորակառույց մատուռի բացմանը, ոգևորող է, սակայն, ինչպես նշեց Շիրակի թեմի առաջնորդը ես ևս ուրախ կլինեմ, եթե կարողանանք ավարտին հասցնել ձեր գյուղի եկեղեցու շինարարությունը>,- ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58